Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Քաղաքացիներն արդեն 9 օր փակ են պահում հանքի ճանապարհը: «Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, անհերքելի փաստերի վրա: Մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել, և վերջնական եզրակացությունը կլինի»,- նշեց վարչապետը։
Հարցին, թե ընկերությունն ասում է՝ վնասներ են կրում և պատրաստվում են դատական կարգով լուծել խնդիրը, Փաշինյանն արձագանքեց. «Դա ցանկացածի որոշումն է»: