Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իշխանությունների և հակառուսական ուժերի գաղափարախոսությունը մահվան գաղափարախոսություն է

Իշխանությունների և հակառուսական ուժերի գաղափարախոսությունը մահվան գաղափարախոսություն է
18.06.2024 | 13:04

Հայաստանի խորհրդարանում հակառուսական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցան լսումներ, որտեղ քննարկվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրանց առաջարկը։

Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հետաքրքիր և պահանջված է անվանել այս ուժերի և հասարակական կազմակերպությունների առաջարկը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

Հասկանալի է, որ եթե նույնիսկ հանրաքվեն կայանա, և քաղաքացիների մեծամասնությունը կողմ լինի ԵՄ-ին անդամակցելուն, ապա, միևնույն է, Հայաստանն այնտեղ երբեք չի հայտնվի, սակայն դրանով Հայաստանը կլեգիտիմացնի իր անկախ պետականությունը կորցնելու գործընթացը։

Փաստորեն, ՀՀ իշխանությունները տիրում են գաղափարական նախաձեռնությանը և Շարժումից մեկ քայլ առաջ են գտնվում։ Այո, իշխանությունների և հակառուսական ուժերի գաղափարախոսությունը մահվան գաղափարախոսություն է, բայց, ամեն դեպքում, գաղափարախոսություն է։

Այն կարող է կասեցվել միայն կյանքի գաղափարախոսությամբ, այսինքն, ավելի արդար, ինքնիշխան, բազմաբևեռ աշխարհի ձևավորման համար համաշխարհային ազգային-ազատագրական պայքարին Հայաստանի միանալու կենսական անհրաժեշտության գաղափարախոսությամբ։

Աշխարհաքաղաքական օրակարգով դեպի ներքաղաքական պայքար՝ սա է հաղթանակի բանալին։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 5445

Մեկնաբանություններ