Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ի՞նչ կապ կա արտարժույթի արժեքների նվազման և տարածքների հանձնման միջև

Ի՞նչ կապ կա արտարժույթի արժեքների նվազման և տարածքների հանձնման միջև
24.04.2024 | 11:27

Հայաստանն Ադրբեջանին տարածքներ է հանձնում:
Դրան զուգահեռ, արտարժույթի (դոլար, եվրո) փոխարժեքները դրամի նկատմամբ սրընթաց նվազում են:
Եթե արտարժույթի արժեքները նվազում են, դա նշանակում է, որ հայկական արտարժույթի շուկա ինչ-որ տեղից մեծ ծավալով արտարժույթ է մտել:
Ի՞նչ կապ կա արտարժույթի արժեքների նվազման և տարածքների հանձնման միջև:
Չգիտեմ:
Միայն փաստերն եմ արձանագրում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.
Ողջույն ժեխեր:
Ադրբեջանցիները Տավուշում տեղադրեցին 1-ին սահմանային սյունը:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ