Վարչապետի աշխատակազմից hայտնել են. «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:
Իրականում անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու, այլ անհամեմատ աճելու են։ Գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո խաթարվելու է այդ հատվածով Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը,Ոսկեպար գյուղի կապը Իջևանի և Նոյեմբերյանի հետ; Ադրբեջանին են հանձնելու սահմանագոտում իշխող բարձունքներ, այդտեղ 30 տարում ամրացված մարտական դիրքեր, ջրերի մեծ ակունքներ։ Որ այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահներ են կանգնելու, ամենևին չի նվազեցնում ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ գյուղերի տարածքների հանձնումից հետո երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Նիկոլ Փաշինյանը գնաց, հանդիպեց Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչների հետ, խոստումներ տվեց, սակայն, ինչպես միշտ, խաբեց։
Գյուղերի տարածքների հանձումից հետո լուսանկարում պատկերված ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու։
Ոսկան Սարգսյան