ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Էլիտան խորովածաքյաբաբային իմաստով կշտացածների ամբոխը չէ

Էլիտան խորովածաքյաբաբային իմաստով կշտացածների ամբոխը չէ
15.03.2024 | 06:58

Մեր թյուրիմացություններից ու դժբախտություններից մեկը կապված է էլիտա կամ վերնախավ հասկացության ոչ ճիշտ մեկնաբանումների հետ։

Առաջին մոտավորությամբ կարելի է ասել, որ այնպես, ինչպես մենք ենք հասկանում, էլիտան խորովածաքյաբաբային իմաստով կշտացածների ամբոխը չէ, այլ բոլորովին այլ բան։

Կայացած ու հզոր ժողովուրդների մոտ շատ վաղուց մարմնապես կշտացած և իրենց էության ծանրության կենտրոնը դեպի գոյաբանական շատ ավելի բարձր մակարդակի պրոբլեմները տեղափոխածների միջից առանձնանում են քաղաքական էլիտա, ֆինանսական էլիտա, ինտելեկտուալ էլիտա, բիզնես էլիտա, և այլն, մարդկային խմբեր, որոնք ուրիշների համար կատարում են լիդերի ֆունկցիա։

Այն ժողովուրդները, որոնք ունեն նման էլիտաներ, այս կամ այն չափով պատմությունն առաջ մղողների մեջ են, իսկ մյուսները, լավագույն դեպքում, գործիք՝ նրանց ձեռքին, այն էլ, եթե կարողանում են խուսափել բացահայտ զոհ լինելու դժբախտ ճակատագրից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ