Հատկապես, ինքնախաբեությամբ իրեն տղամարդ երևակայող ու անլիարժեքության բարդույթով տառապողն ու նրան շրջապատող ինքնագոհ փողկապավոր «բայրաքթարները» դարձել են անտանելիորեն զզվելի, նողկալի և ատելի:
ՀՀ ոստիկանությունը հատկապես վերջին երկու-երեք տարիներին օգտագործում է խիստ անհամաչափ ուժեր և միջոցներ, ինչը նկատելի ու տեսանելի է նույնիսկ սովորական քաղաքացիներին, ընդ որում, խախտելով օրենքներն ու օրինականությունը՝ այն ուղեկցելով ծեծով, գետնին տապալելով, քարշ տալով, մարմնական վնասվածք հասցնելով, նսեմացնելով, հայհոյելով և այլ միջոցներ կիրառելով։
«Նախկինների» սխալների դեմ նախկինում եղել է մեծ պայքար, և այն ավարտվել է։
Ներկայում պայքար է գնում «ներկաների» դեմ, որը դեռ չի ավարտվել։
Այսպես է հասարակությունը կատարելագործվում՝ դուրս մղելով վատ կառավարողներին և կառավարելու կոչելով ավելի լավերին։
Լևոնի շատ թափանցիկ սկզբունքն էր՝ ժողովրդին չոր հացին կապել, որ գլուխները չաշխատի, ուժ չունենան պայքարել, ու քարշ տալ պատերազմի մեջ, հետո նորից մաշել՝ տնտեսապես, սոցիալապես, բարոյապես և, ինչ խոսք, նաև՝ ֆիզիկապես:
Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին:
Չգիտեմ ինչու պետք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնորդություն-ճնշմամբ, որին մի քանի ամսվա կյանք է մնացել: Մանավանդ, որ ո՛չ Հարիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու, և Բաքուն հանգիստ կարող է սպասել