Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել

Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել
13.03.2013 | 11:43

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու համակարգչահենությունը ներկայում ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը։ Ելույթ ունենալով Սենատի կոմիտեի նիստում՝ Քլեփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բախվում է նոր հավանական վտանգների հետ, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը։ Նա օրինակ է բերել վերջերս էներգետիկ համակարգ և այլ ենթակառուցվածքներ ներխուժելու ցանցահենների փորձերը։ ԱՄՆ-ում կասկածում են, որ դրանց հեղինակը չինացիներն են։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ կիբերհարձակումները տեղի են ունենում Չինաստանի իշխանությունների գիտությամբ։
Միաժամանակ Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ կիբերանվտանգության հարցերով։

Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ