-
24.10.2024|
12:03
Երկու անձինք կան, որոնց որևէ խոսքին Նիկոլը չի արձագանքում, ինչքան էլ նրանք կոշտ կամ ծաղրական խոսեն։
Պարզ է, որ մեկը Իլհամ Ալիևն ու նրա բարձրաստիճան պաշտոնյաներն են։
Որքան էլ շատերին զարմանալի թվա, մյուսը Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավոր շրջապատն են...
-
24.10.2024|
11:35
Անշուշտ, կարևոր, գնահատելի ու դրվատելի է, որ Թեհրանը հանդես է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, դեմ արտահայտվել տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:
-
24.10.2024|
11:02
Լսել եմ, թե ուսուցիչ աշխատելու համար բոլորովին էլ պարտադիր չէ մանկավարժական կրթություն ունենալը։ Հետաքրքիր է, իսկ վիրաբույժ աշխատելու համար բժշկական կրթություն ունենալը պարտադի՞ր է. իսկ ի՞նչ կլինի, եթե դատավորն էլ կոնսերվատորիա ավարտած լինի...
-
24.10.2024|
10:46
Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ...
-
24.10.2024|
10:28
Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում սառնություն է նկատվում, ավելին՝ Իսրայելի կողմից կան կսմիթներ։ Այդ կսմիթներն արտահայտվում են Իսրայելի իշխանության կողմից բացահայտված ադրբեջանական լրտեսական խմբի առնչությամբ։
-
24.10.2024|
09:26
Իջևան համայնքի Գանձաքար, Սևքար, Ենոքավան և այլ գյուղերի բնակիչներից տեղեկացա, որ այդ գյուղերում վառելափայտը նրանց վաճառվում է խորանարդ մետրը 15 հազար դրամով։ Այդ գնի մեջ ներառված է նաև «մետրովկա» հատված վառելափայտի տեղափոխումը գյուղացու առանձնատան բակը։
-
24.10.2024|
08:25
Մեր պետությունը նմանվել է մասնավոր սեփականության, որի անգլուխ և անփույթ սեփականատերը (որը ժառանգել է գույքը հոր պատահական վախճանի արդյունքում) վաճառքի է հանել այն, և հիմա անշարժ գույքի երկու մրցակից դիլերներ (ԱՄՆ-ը և ՌԴ-ն) կռվում են, թե ով պիտի վաճառի, որ արանքում փող աշխատի:
-
-
24.10.2024|
06:54
Այո՛, ցինիզմը (այս բառը ծագում է հունարեն κυνικός-ից «շանը բնորոշ, շնային» նշանակությամբ, դասական առումով՝ շնաբարո) մարդկության շրջանակներում անպարագիծ է։
-
24.10.2024|
00:13
Տե՛ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն
հայտնում Քո պահպանող զորության համար: