«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օրհնվե՛ս-զորանա՛ս, զորավոր Վախթանգ Դարչինյան

Օրհնվե՛ս-զորանա՛ս, զորավոր Վախթանգ Դարչինյան
13.02.2009 | 00:00
ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ԽՈՍՔ
Էն, ինչ ձեռի հետ ու ձեռքերով չէ, կամքով արեց Վախթանգ Դարչինյանը փետրվարի ութին, Ամերիկայի Անահայմ քաղաքում, տեսնողները տեսան, լսողները դեռ լսում են ու երկար ժամանակ դեռ կլսեն, մինչ— գա մարտական էն օրը, հասկանանք, երբ զանգը ղողանջում է հաղթողի համար։ Մեր մարզական մեկնաբան Հովհ. Մարտիրոսյանը «Իրավունքը de facto»-ի նախորդ համարում ներկայացրել է արժանավոր մրցակիցների մարտը` «Կատաղած ցուլն» ընդդեմ «Մսագործի», կասեի` հպարտությամբ առլեցուն հոդվածում։ Պատիվ համարենք մեքսիկացի Խորխե Արսեին, որ կարողացավ արժանապատիվ պայքարով... պարտվել։ Էստեղ են ասել` հանաք-մասխարություն չէր։ Միայն ասեք` Վիկ — ութ տարեկանից նրա մարզիչ, խորհրդատու ու թալիսման Վազգեն Բադալյան։ Վիկ դարձած Վախթանգը թե— ապրում է Ավստրալիայում, բայց, լոռեցու ասած, երբեք մտահան չի անում. Վազգենի շունչը — շվաքը ոգ—որող են։
...Անցած ամառ արցախյան յոթ օր ունեցա։ Դրմբոնում էի, հանքաշխարհի մարդկանց մոտ, մարդիկ, որոնք երեկ կռվում էին, պաշտպանում հող հայրենին, իսկ այսօր լեռան պահած ոսկին են հանում։ Գյուղերն էի գնում, հանդիպում պատերազմած տների, զավակների հետ։ Ամեն առավոտ ու իրիկուն հանքագործների հետ աշխատող վանաձորցի Էդվարդ Ամիրխանյանը ժպտալով մոտենում էր, հարցնում` հը, լոռեցի ջան, հլա ասա, տենամ, ո՞նց ես... Հարցնելուն բարեբար լավ էի։ Օրեր ի վեր ես հիանում էի Մարտակերտի անտառներով. Դրմբոնում հանքագործները մի ծառի, մի ծաղկի, մի թփի քեֆին չեն կպչում։ Ե՛վ ուրախանում էի, —՛ տխրում։ ՈՒրախանում էի, որ էստեղ Մարտիրոս Սարյանի ասածն է` մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Իսկ Լոռու աշխարհում գազան են կտրել` հոշոտում են անտառները։ Սարսափելի է։ Թումանյանի տողն է հոսում աչքերիդ դեմ` Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։ Էդիկը, որ պատմաբան է, հրաշալի ընթերցող, իմ դժգոհությանը միշտ պատասխանում էր թումանյանական լավատեսությամբ` Վատը լավ եմ տեսել ես։ Դրմբոնից հայացք էինք նետում ավերվող ու ավերակվող Լոռի եզերքին, ու... ամեն ինչ կորած չէ, վերջացած չէ, փորձում էինք լավ-լավ բաներ հիշել ու մտքով տեսնել։ Էնտեղից տեսանք նա— Վախթանգ Դարչինյանին ու նրա մարզչին, կասեի` դաստիարակին, ուսուցչին, տաղանդավոր գեղանկարչին, գնդապետին։ Ամբողջ մի կյանք, շարունակվող հպարտ կյանք` լցված ծառայության եկող էջերով։ Նրանց անունները լսելիս սիրտս փոխում է ծանոթ զարկերի ռիթմերը։ Ոնց որ լեռ եմ բարձրանալու` նայում եմ գագաթին։
Եվ ահա սպասված կիրակին։ Համառ պայքար ու հերոսական հաղթանակ։ Եվ Վախթանգը հպարտ է, որ իր մրցակիցը հզոր է։ Յոթնակի պատիվ է «Մսագործ» կոչվածին... ՀԱՂԹԵԼ։ Խորխե Արսեի համար անմոռաց պահ, հպարտ պահ պիտի լինի` ժպիտով մտավ մարտի ու ծեծված պարտվեց «Կատաղած ցուլին»` Վիկ Դարչինյանին։ Բան չկա, Խորխե ջան, մեծ աշխարհ է, մեկ-մեկ էլ նման բաներ են լինում։ Դու ի՞նչ մեղավոր ես։ Անմեղ մեղավորները Վախթանգի ձեռքերն են, կամքը, բա լոռեցի լինե՞լը։
Սիրելի՛ Վախթանգ, սիրելի՛ Վազգեն, լոռեցավարի սեղմում եմ ձեր ձեռքերը, համբուրում։ Ասեմ, թե ինչ զգացի մրցամարտը նայելիս, հաղթանակի բերկրանքի սյուքը ըմբոշխնելիս. ինձ թվաց, թե բոլորս մարդեղանում ենք, այլ—ս շարմաղ անտառներ չեն հոշոտվելու Թումանյանի աշխարհում, աղբյուրները չեն ցամաքելու, առուների, գետերի ջրերը չեն ցամաքելու, հայ մարդ-լոռեցին հացի համար չի հեռանալու իր եզերքից, գեշ, Աստծուն ու մարդ մարդուն անդուրեկան բաներ չեն լինելու, մարդը մարդուն, անգամ խելքաթող պաշտոնյան անգործին, անհացին սիրելու է եղբոր նման։ Չգիտեմ, նման անհավատալի բաներ։ Բայց հավատում եմ, եր—ի, դեռ մի քիչ շաշ եմ։ Մեկ էլ ե՞րբ եմ նման ուրախություն ապրել։ Չէ, չեմ մոռացել հինգ շախմատիստի պարգ—ած ուրախությունը։ Հայաստան` շախմատային գերտերություն։ Էլի են եղել։ ՈՒրիշ է Վախթանգի` ՀԶՈՐ ՄԵՆԱԿ-ի ծլած ուրախությունը։ Լավ օրեր են գալու։ Մինչ էդ օրերի գալը` ամեն օր` հը, լոռեցիք ջան, ասեք, տենամ, ո՞նց եք։ Պի՛նդ կացեք։ Մտահան անելու բաներն էլ մեկ-մեկ մտահան արեք, մի տեղ թողեք, բայց միշտ հիշեք, որ լավից լավ բան չկա մեր էս լավ աշխարհում։
Սիրով` ձեր ու ձերնմանների
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ