-
08.07.2019|
11:43
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դերոկը հայրենիք ուղարկվող իր հաղորդագրություններում Դոնալդ Թրամփի վարչակազմին անվանել է անտեղյակ, անվստահ ու անգործունակ: Դիվանագետի էլեկտրոնային գրագրությունը հայտնվել է մամուլում:
-
08.07.2019|
11:40
«Պոպուլիստի սալտոն» վերնագրով Le Figaro-ն խմբագրական է հրապարակել Հունաստանի առաջիկա ընտրությունների մասին: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Le Figaro-ն անվանում է աճպարար, որ ամբողջ Եվրոպան շոկի մատնեց:
-
07.07.2019|
13:19
«Իրադարձությունը» այս պարագայում ճիշտ բառ չէ, լոկալ իմաստով հաստատ սխալ է, կատարվածը ողբերգություն է, որ 6 մարդու կյանք է խլել ու 12 վիրավոր ունի: 6 մարդ այրվել է ու անհնար է նրանց հարազատներին մխիթարել, սուտ են բոլոր խոսքերը, որ ասվել ու ասվում են:
-
07.07.2019|
13:16
Հանճարեղ պրոմոուտեր Դոնալդ Թրամփը վերջերս իր հաշվին գրանցեց աննախադեպ դիվանագիտական ձեռքբերում, եզակի «կաստինգ»: Մի՞թե որևէ մեկը կարող էր նման ներկայացում պատկերացնել՝ եվրոպացիները Իրանի հետ ընդդեմ ԱՄՆ-ի: Այնուհանդերձ՝ հենց այդպես է: Թեհրանի հետ Վաշինգտոնի ներկա կոնֆլիկտում ԵՄ-ն ջանում է պաշտպանել իսլամական պետությունն ԱՄՆ պատժամիջոցներից:
-
06.07.2019|
13:32
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հանդիպեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Երրորդ անգամ: Ինչպես նախորդ անգամներին՝ նա նորից ուշացավ հանդիպումից: Պուտինի ու պոնտիֆիկոսի զրույցը տևեց մեկ ժամ՝ այդպես է նախատեսված պապական արարողակարգով:
-
05.07.2019|
10:43
14 նավաստիներ զոհվեցին ռուսական սուզանավում հրդեհի պատճառով: Սուզանավը հատուկ գործողությունների համար էր ստեղծված, օրինակ, աշխատանքը ստորջրյա մալուխների հետ՝ գրում է Քրիստոֆ Զայդլերը Spiegel-ում:
-
04.07.2019|
11:33
Եվրահանձնաժողովի նախագահ կդառնա Գերմանիայի ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: ԵՄ դիվանագիտությունը կղեկավարի Իսպանիայի ԱԳ նախարար Խոսեպ Բորելը, ֆրանսուհի Քրիստին Լագարդը ԱՄՀ-ի նախագահի պորտֆելը կփոխարինի Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահի պորտֆելով:
-
03.07.2019|
11:41
ՕՊԵԿ-ի անդամներն ու նրանց դաշնակիցները հուլիսի 1-ին, Վիեննայի հանդիպմանը պայմանավորվել են ևս 9 ամիս ուժի մեջ թողնել նավթի հանույթի դեկտեմբերից գործող սահմանափակումները՝ տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
-
02.07.2019|
12:40
Հունիսի 29-ին երկարատև բանակցություններից հետո G20-ի երկրների ղեկավարները համաձայնեցրին ամփոփիչ կոմյունիկեն: Տարաձայնությունների հիմնաքարը կլիմայի պաշտպանության հարցն էր, որին դեմ էր ԱՄՆ-ը:
-
02.07.2019|
12:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինին Հարավային ու Հյուսիսային Կորեայի ապառազմականացված գոտում: Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որ ոտք է դրել Հյուսիսային Կորեա: