-
19.12.2012|
11:31
Կորեայի Հանրապետությունում այսօր տեղի կունենան 18-րդ նախագահի ընտրությունները։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է միայն 5 տարի ժամկետով։
-
19.12.2012|
11:29
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որ քաղցկեղի հեռացումից հետո Կուբայում անցնում է վետվիրահատական շրջանը, մրսել է։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Նա նաև ավելացրել է, որ չնայած դրան՝ երկրի առաջնորդն իրեն լավ է զգում։
-
19.12.2012|
11:27
Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ Իրաքին կհատկացնի 900 միլիոն դոլար։ Ֆինանսական օգնության ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարվա համար։
-
18.12.2012|
12:09
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չէր ցանկանա, որ իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն չի բացառում նման հեռանկարը։ Այդ մասին երկրի կառավարության ղեկավարը հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Թագավորության խորհրդարանականների առաջ։
-
18.12.2012|
12:04
Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Իբրահիմ Աբդալան այսօր հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնին նշանակվել է նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից մոտ մեկ ամիս առաջ։
-
18.12.2012|
12:00
Եգիպտական ընդդիմությունն այսօր Կահիրեում կանցկացնի բողոքի երթ՝ ուղղված իսլամիստների սահմանադրության և հանրաքվեի դեմ, որի արդյունքները, նրանց համոզմամբ, կեղծված են։ Երեկ ազգային փրկության ճակատը կոչ է արել մայրաքաղաքի և այլ քաղաքների բնակչությանը միանալ երթին և իրենց բողոքի ձայնը բարձրացնել կեղծիքների դեմ։
-
18.12.2012|
11:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը դիմել է Սիրիայի կառավարությանը՝ խնդրելով երկրում թույլատրել ևս մի քանի մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը։
-
17.12.2012|
16:32
Ավելի քան 12 մարդ է մահացել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյուններից։ Ներկա պահի դրությամբ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
-
17.12.2012|
11:37
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է վերջին օրերին Սիրիայում բռնությունների կտրուկ աճի առնչությամբ։ Կիրակի տարածած հայտարարության մեջ հատկապես նշվում են Աքրաբ գյուղում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, պաղեստինցի փախստականների ճամբարում մարտերը, ինչպես նաև այն, որ կառավարությունն ապստամբների դեմ կիրառում է հեռահար հրթիռներ։
-
17.12.2012|
11:33
Եգիպտոսի «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիան պահանջել է անցկացնել երկրի սահմանադրության նախագծի կրկնակի ընտրություններ, որը կանցկացվի դատավորների աջալուրջ հսկողության ներքո։