ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • ԿԺԴՀ-ում օդային տագնապ է

    ԿԺԴՀ-ում օդային տագնապ է

    21.03.2013| 12:06
    Այսօր օդային տագնապ է հայտարարվել Փհենյանում և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մի շարք քաղաքներում։ Այստեղ իրականացվում են խոշորամասշտաբ ռամական զորավարժություններ։ Տագնապի ազդանշանը հնչել է տեղի ժամանակով 09.32-ին։ Զինված ստորաբաժանումներին հրաման է իջեցվել բարձրացնել պատրաստականության մակարդակը։
  • Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

    Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

    21.03.2013| 12:05
    Վենեսուելան ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձերը։ Պատճառը Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի ներքին գործերին միջամտելն է։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը։
  • Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում

    Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում

    21.03.2013| 12:04
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիի կառավարության վերահսկողությունն ամբողջ երկրի վրա կվերականգնվի առաջիկա օրերին։ Օլանդի խոսքով՝ հունվարին մեկնարկած ֆրանսիական ինտերվենցիան Մալիում հանգեցրել է շատ կարևոր արդյունքների. իրենց հաջողվել է վերականգնել վերահսկողությունը հիմնական քաղաքների նկատմամբ և կանխել իսլամիստ գրոհայինների առաջընթացը դեպի հարավ։
  • Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են

    Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են

    21.03.2013| 12:01
    Նախագահի պաշտոնում Իսրայել կատարած առաջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել են, որ կողմնակից են միասնական խիստ դիրքորոշման Իրանի կողմից միջուկային սպառնալիքի դեմ։ Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։
  • Ահաբեկչություններ՝ Անկարայում

    Ահաբեկչություններ՝ Անկարայում

    20.03.2013| 12:06
    Այս գիշեր երկու ահաբեկչություն է գրանցվել Անկարայի կենտրոնում։ Թիրախ են դարձել արդարադատության նախարարությունը և կառավարող Արդարության և զարգացման կուսակցության կենտրոնակայանը։
  • Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել

    Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել

    20.03.2013| 12:02
    Սիրիայի ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման ժամանակ մահացել է 16 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը տուժել են։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
  • Օբաման այսօր կժամանի Իսրայել

    Օբաման այսօր կժամանի Իսրայել

    20.03.2013| 12:01
    Իսրայելն այսօր պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա այցին։ Սա Օբամայի նախագահական պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունն է հրեական պետություն։ ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է։ Բանակցությունների կենտրոնում է լինելու երեք թեմա՝ իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և պաղեստինա-իսրայելական երկխոսության վերականգնումը։
  • Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    20.03.2013| 12:00
    Այսօր նախատեսված է Կիպրոսի ֆինանսական ապագայի մասին բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունները բավականին բարդ են լինելու, քանի որ Կիպրոսի խորհրդարանը վճռականորեն մերժեց բանկային դեպոզիտների հարկման մասին օրինագիծը։ Այս հարկի սահմանումը Եվրամիությունից և Միջազգային արժութային հիմնադրամից 10 միլիարդ եվրո վարկ ստանալու նախապայմաններից է։ Օրինագծին կողմ չի արտահայտվել և ոչ մի պատգամավոր։ Դեմ են քվեարկել 36-ը, ձեռնպահ՝ 19-ը։
  • Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար

    Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար

    19.03.2013| 11:43
    Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի ղեկավարության նիստում ընտրվել է ժամանակավոր կառավարության ղեկավար, ով պետք է ղեկավարի Սիրիայում ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Նիստը տեղի է ունեցել Ստամբուլում։
  • Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին

    Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին

    19.03.2013| 11:42
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ, ամենայն հավանականությամբ, ապրիլի 14-ին նախագահի արտահերթ ընտրություններում երկրի նախագահ կընտրվի Նիկոլաս Մադուրոն։ Հարցումն անցկացվել է մարտի 11-13-ը Barclays Capital բանկի պատվերով։