ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • ԿԺԴՀ դեսպանը մեղադրել է ԱՄՆ-ին իրավիճակը լարելու համար

    ԿԺԴՀ դեսպանը մեղադրել է ԱՄՆ-ին իրավիճակը լարելու համար

    16.04.2013| 13:32
    Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Խեն Խակ Բոնը մեղադրել է ԱՄՆ-ին Կորեական թերակղզում լարված իրավիճակ հրահրելու համար։ Հրապարակային ելույթի ժամանակ դիվանագետը հայտարարել է, որ միջուկային զենք կիրառելու ԿԺԴՀ-ի որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և նրա զինակիցների գործողություններով։
  • Ահաբեկչություն՝ Բոստոնում

    Ահաբեկչություն՝ Բոստոնում

    16.04.2013| 13:30
    Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Բոստոնի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ 134 մարդ վիրավորվել է, նրանցից 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է։
  • ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    16.04.2013| 13:02
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը նրա օգնական Թոմաս Դանիլոնը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ուղերձը կառուցողական է և երկխոսության խորացման ու համագործակցության մի շարք առաջարկներ է պարունակում: Ուշակովի գնահատմամբ` ուղերձում կան և նախկինում հնչած, և նոր տարրեր, որոնք Կրեմլը մտադիր է ուշադիր ուսումնասիրել, ապա պատասխանել:
  • Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    16.04.2013| 12:59
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյի համալսարանում ունեցած ելույթում կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:
  • Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    16.04.2013| 12:57
    Հյուսիսային Կորեայում այսօր տոնում են պետության հիմնադիր Կիլ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը: Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ առիթով Փխենյանը կարող է հրթիռային փորձարկումներ անցկացնել. հարավկորեական հետախուզության տվյալներով Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջին հեռահարության երկու հրթիռ արձակել:
  • Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    16.04.2013| 12:55
    Վրաստանի բնակչության 63%-ը կողմ է Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումներով երկաթուղու բացմանը դեմ է հարցվածների 13%-ը: Հարցումն անցկացվել է մարտի 13-27-ին: Հարցմանը մասնակցել է 3103 մարդ:
  • Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    15.04.2013| 00:55
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։
  • Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    15.04.2013| 00:54
    Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
  • Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    15.04.2013| 00:52
    Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։
  • Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    15.04.2013| 00:48
    Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։