-
21.04.2013|
18:31
Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
-
21.04.2013|
18:30
Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
-
21.04.2013|
18:29
Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
-
21.04.2013|
16:18
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը:
Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
-
20.04.2013|
16:01
Պակիստանի դատարանը 14 օրով երկարաձգել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կալանքը: Մուշարաֆը վերադարձել էր հայրենիք` մասնակցելու նախագահական ընտրություններին` գլխավորելով իր «Համապակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցությունը: Իրեն առաջադրված որևէ մեղադրանք նախկին նախագահը չի ընդունում:
-
20.04.2013|
16:00
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Թուրքիան մեզ հետ բանակցություններ է վարում երկու չլուծված հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցի շուրջ»:
-
20.04.2013|
15:58
ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասին նշված է, որ անջատողականները Հայաստանի օնությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ԼՂ վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան:
-
20.04.2013|
13:28
Երեկ տեղի է ունեցել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այն կայացել է երկրի խորհրդարանում։ Պետական խորհրդանիշները Մադուրոյին շնորհել է Մարիա Գաբրիելա Չավեսը՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստրը։
Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 50,78 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ ՙԴեմոկրատական միասնությունե դաշինքից Էնրիկե Կապրիլեսը, ստացել է 48,95 տոկոս ձայն։ Վերջինս չի ճանաչել Մադուրոյի հաղթանակը և պահանջել է ձայների վերահաշվարկ։
-
20.04.2013|
13:25
Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունից հետո ինքը հրաժարական է տալու Իտալիայի դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Ավելի վաղ Բերսանին, որ համարվում էր երկրի վարչապետի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ խորհրդարանը չսատարեց նախագահի պաշտոնում իր կողմից ներկայացված երկու թեկնածուներին։
-
20.04.2013|
13:24
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել չինական Սիչուան շրջանում։ Մահացել է ավելի քան 46 մարդ։ Այդ մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հաղորդել են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 400 մարդ։ Աղետի գոտում այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ։