-
07.05.2013|
12:46
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
-
07.05.2013|
12:45
Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։
-
07.05.2013|
12:42
Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։
-
07.05.2013|
00:25
Օրերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում, մասնավորապես դրա ռուսական հատվածի կենտրոնական և հարավային մասերում։ Զորախաղերին մասնակցել են կասպյան նավատորմի մոտ հազար զինծառայող, 30 ռազմանավ, դեսանտային կատեր, օժանդակ նավեր, այդ թվում` դրոշակակիր «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռակիր նավերը։ Նկատենք` անցած տարվա վերջին ջրարկված «Դաղստանը» զինված է ամենաարդիական զինահամալիրով և ընդունակ է միաժամանակ ոչնչացնելու վերջրյա, ստորջրյա և օդային թիրախներ։
-
06.05.2013|
11:40
Զինված ըննդիմությունը Սիրիայում կիրառել է զարին գազ։ Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի փորձագետների տվյալները։
-
06.05.2013|
11:38
Ի պատասխան հրթիռային հարվածների՝ Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի վրա։ Հրթիռների թիրախը ,բռնազավթած Պաղեստիննե է։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը մի քանի հրթիռ էր արձակել Դամասկոսի շրջանում գտնվող ռազմական հետազոտական բազայի վրա։ Զոհերի մասին հաղորդվում են հակասական տեղեկություններ. որոշ տվյալներով մոտ 300 զինվոր է զոհվել, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
-
06.05.2013|
11:35
Կահիրեում ձերբակալվել է 5 տղամարդ, ովքեր կասկածվում են վարչապետ Հաշիմ Ղանդիլի ավտոշարասյան վրա կրակ բացելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքային կամուրջներից մեկի վրա։ Պատահարի պահին թիկնապահները նկատել են բաց թափքով կասկածելի բեռնատարը, որը հանկարծակի հայտնվել է վարչապետի շարասյան մոտ։ Թիկնապահներն օդ են արձակել նախազգուշական կրակոց, ինչին ի պատասխան բեռնատարից կրակել են ավտոշարասյան վրա։
-
06.05.2013|
11:33
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նետոն ցավակցություն է հայտնել երկրում հայտնի լրագրողների ընտանիքին՝ վերջինիս երկու որդիների մահվան կապակցությամբ։ Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, երկու երիտասարդներին գնդակահարել են ԱՄՆ սահմանի մոտ գտնվող Չիուաուա նահանգում։ Դատախազությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, կապված չէ լրագրողների մասնագիտական գործունեության հետ։
-
05.05.2013|
18:52
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի խաչմերուկներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 7 մարդ է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է BBC-ի թղթակիցը, վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։
-
05.05.2013|
11:46
Մալայզիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում վերջին 50 տարվա ընթացքում Ազգային ճակատ կոալիցիոն կուսակցությունը կարող է կորցնել իշխանությունը։