ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՞րն է մեր հե­քիա­թը

Ո՞րն է մեր հե­քիա­թը
15.09.2020 | 00:27

Շնոր­հա­վո­րում եմ՝ դուք դուրս եք ե­կել հա­տուկ դրու­թյու­նից ու ապ­րում եք կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում: Մինչև 2021-ի հուն­վա­րի 11-ը՝ հաս­տատ: Ի՞նչ է փոխ­վել: Ա­մեն ինչ: Ա­վե­լի ստույգ՝ ո­չինչ: Ճա­նա­պարհ­նե­րը բաց են, բայց… գնա­լու տեղ չկա: Կո­րո­նա­վի­րու­սը չի նա­հան­ջում: Երկ­րորդ ա­լիքն է Մեծ Բրի­տա­նիա­յում, Ավ­ստ­րիա­յում, Ֆրան­սիա­յում, Վրաս­տա­նում, Ի­րա­նում, Իս­րա­յե­լում: Նույն վի­ճա­կում է նո­յեմ­բե­րին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի գնա­ցող ԱՄՆ-ը:
Եվ­րո­պա­ցի­ներն ա­մե­րի­կա­ցի­նե­րից ա­րագ ուշ­քի ե­կան կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին ա­լի­քից: Հին աշ­խար­հի եր­կր­նե­րը վե­րա­նա­յում են մռայլ գնա­հա­տա­կան­ներն ու հպարտ զե­կու­ցում վե­րա­կանգ­նու­մի մա­սին, բայց տն­տե­սա­գետ­նե­րը նա­խազ­գու­շաց­նում են, որ տն­տե­սու­թյան վե­րա­գոր­ծար­կու­մը կա­րող է ֆալս­տարտ լի­նել: Տն­տե­սա­գետ­նե­րը տես­նում են, որ գոր­ծա­րար կյան­քի բուռն հոր­ձան­քը, որ լոկ­դաու­նից հե­տո փոր­ձում էր բո­լոր ճեղ­քե­րով հոր­դել, ա­րագ կորց­նում է ու­ժը: Գար­նան կա­րան­տի­նից տան­ջա­հար եվ­րո­պա­ցի­նե­րը ամ­ռա­նը հան­գս­տա­ցան, տն­տե­սու­թյու­նը վե­րա­կան­գն­վեց, տե­ղա­շար­ժը մե­ծա­ցավ, և... վե­րա­դար­ձավ վա­րա­կը, նրա հետ էլ՝ նոր լոկ­դաու­նի ուր­վա­կա­նը: Նոր սահ­մա­նա­փա­կում­ներ են մտց­վում, և հայտ­նի չէ՝ ի՞նչ է հե­տո լի­նե­լու, երբ հի­վան­դա­նոց­նե­րում մե­ծա­նում է հի­վանդ­նե­րի թի­վը: Կո­րո­նա­վի­րու­սի վե­րա­դար­ձով վե­րա­կանգ­նու­մի լից­քը գրե­թե սպա­ռում է ի­րեն: Եվ­րո­պա­ցի­նե­րը մեծ հույս­ներ էին կա­պում 2020-ի վեր­ջին ե­ռամ­սյա­կի՝ հոկ­տեմ­բեր-դեկ­տեմ­բե­րի հետ, բայց… նրանց ոտ­քի տակ ա­մուր հո­ղը չէ, այլ հար­ցում­նե­րի ե­րե­րուն տվյալ­նե­րը: Նոր­մալ կյան­քին վե­րա­դար­ձը հար­ցա­կա­նի տակ է՝ վա­րա­կի նոր բռն­կում­նե­րի և սահ­մա­նա­փա­կում­նե­րի պատ­ճա­ռով, ո­րով եվ­րո­պա­ցի­նե­րը փոր­ձում են կան­խել լոկ­դաունն աշ­նանն ու ձմ­ռա­նը՝ տն­տե­սու­թյու­նը պար­զա­պես չի ձգի: Հո­ռե­տես­նե­րը վա­խե­նում են կո­րո­նա­վի­րու­սի երկ­րորդ ա­լի­քից, և գի­տեն, որ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյունն այլևս չի կա­րող նախ­կին ծա­վալ­ներն ու­նե­նալ՝ ֆի­նանս­ներ չկան: ԵՄ եր­կր­ներն ար­դեն խոս­տա­ցել են 5 տրի­լիոն եվ­րո բիզ­նե­սին ու քա­ղա­քա­ցի­նե­րին, նույ­նիսկ հա­րուստ Եվ­րո­պա­յի հա­մար մեծ գու­մար է՝ ՀՆԱ-ի 1/3-ից ա­վե­լին: Եվ­րո­պան դեռ խու­սա­փում է գոր­ծազր­կու­թյան, զանգ­վա­ծա­յին սնան­կա­ցում­նե­րի ու տն­տե­սու­թյան լիա­կա­տար փլու­զու­մի վտան­գից: Մենք Եվ­րո­պա չենք ու ԵՄ քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջագ­ծից դուրս ենք: Ա­վե­լորդ է նույ­նիսկ հարց­նել, թե ԵԱՏՄ-ն ի՞նչ հա­կաճգ­նա­ժա­մա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում՝ ա­մեն եր­կիր թողն­ված է ինք­նու­րույն նա­վար­կու­թյան: Իր գո­յու­թյան տա­րի­նե­րին ԵԱՏՄ-ն չի ձևա­վո­րել այն­քան ա­մուր տն­տե­սա­կան կա­պեր, որ մե­կի փլու­զու­մը փլու­զի մյուս­նե­րի տն­տե­սու­թյու­նը: Փաս­տա­ցի՝ ԵԱՏՄ եր­կր­նե­րը ոչ թե մի­մյանց հետ են գոր­ծակ­ցում տն­տե­սա­պես, այլ՝ Ռու­սաս­տա­նի հետ ա­ռան­ձին-ա­ռան­ձին: Իսկ Ռու­սաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սից ա­ռաջ էլ, հի­մա էլ, հե­տո էլ ու­նի ու­րույն քա­ղա­քա­կա­նու­թյուն ա­մեն երկ­րի հետ: Եվ բա­զում հար­ցե­րում նրա օգ­նու­թյու­նը չխան­գա­րելն է, ո­րին դժ­վար է հաս­նել: Կամ էլ՝ հետ­խոր­հր­դա­հին տա­րած­քի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի աշ­խա­տու­ժը ի­րենց եր­կր­նե­րից հա­նե­լը և Ռու­սաս­տա­նում կենտ­րո­նաց­նե­լը՝ լու­ծե­լով սե­փա­կան ժո­ղովր­դագ­րա­կան ծանր խն­դիրն ու է­ժան, եր­բեմն ո­րա­կյալ աշ­խա­տու­ժի ա­պա­հո­վու­մով սե­փա­կան տն­տե­սու­թյան պահ­պա­նու­մը, թույլ տա­լով գաս­տեր­բայ­տեր­նե­րին տրանս­ֆերտ­նե­րի մի­ջո­ցով ըն­տա­նիք, տուն-տեղ պա­հել, բայց ար­գե­լե­լով նպա­տա­կա­յին ներդ­րում­նե­րը իր տա­րած­քից դուրս: Այս­տեղ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը ԵԱՏՄ-ի օգ­նու­թյամբ հաղ­թա­հա­րե­լու հե­քիաթն ա­վարտ­վում է: ԵՄ-ի՝ օգ­նու­թյամբ՝ նույն­պես: ԱՄՆ-ի՝ ա­ռա­վել ևս: Դո­նալդ Թրամ­փը բո­լոր ռե­սուրս­նե­րը, ա­ռա­վել ևս ֆի­նան­սա­կան, կենտ­րո­նաց­րել է տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու, գոր­ծազր­կու­թյու­նը կր­ճա­տե­լու, ար­տադ­րու­թյու­նը վե­րա­բա­ցե­լու վրա, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­վա­տան, թե միայն ին­քը կա­րող է Ա­մե­րի­կան պա­հել-պահ­պա­նել, ոչ թե դե­մոկ­րատ Ջո Բայ­դե­նը, ու վե­րընտ­րեն ի­րեն՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի հույս-ա­պա­վեն մի­լիար­դա­տեր Դո­նալդ Թրամ­փին: Ի՞նչ պա­տաս­խան կտան ա­մե­րի­կա­ցի­նե­րը նրա ե­րազ­նե­րին, կի­մա­նանք նո­յեմ­բե­րի 4-ին: Բայց դա ևս հե­քիաթ է, որ մե­րը չէ:
Իսկ մենք ընդ­հան­րա­պես հե­թիաթ ու­նե՞նք, թե՞ մե­րը միայն ա­նեկ­դոտ է: Օ­րի­նակ՝ ա­նեկ­դոտ չէ՞ նոր ու­սում­նա­կան տար­վան նա­խա­պատ­րաստ­վե­լու ԿԳՄՍ ու­ղե­ցույ­ցը: Ի՞նչ ար­ժե միայն 30000 ու­սու­ցիչ­նե­րի հա­մա­ժա­մա­նա­կյա թես­տա­վոր­ման հրա­հան­գը, ի­մա՝ ան­խու­սա­փե­լի են կու­տա­կում­նե­րը պո­լիկ­լի­նի­կա­նե­րում, ի­մա՝ մեկ հի­վանդ լի­նի, վա­րա­կը ուս­տա­րին չսկս­ված՝ տա­րած­վե­լու է:

Կամ էլ՝ ԿԳՄՍ-ն դա­րի գյուտն է ա­րել, որ տես­տա­վո­րու­մը հա­վա­սար է կո­րո­նա­վա­րա­կի բուժ­ման ու հա­կա­մար­մին­նե­րի ա­ռա­ջաց­ման: Ե­թե ու­զում են կան­խել հնա­րա­վոր ա­նախ­տա­նիշ հի­վանդ ու­սու­ցիչ­նե­րի մուտ­քը դպ­րոց, ին­չու՞ հա­կա­մար­մին­նե­րի թեստ չեն ա­նում: Կամ՝ ու­սու­ցիչ­նե­րը միայն ի­րա­րի՞ց են վա­րակ­վե­լու, իսկ ա­շա­կերտ­ներն ին­չու՞ չեն թես­տա­վոր­վում: Շա՞տ են: Կամ՝ ի՞նչ է նշա­նա­կում ա­մեն ա­ռա­վոտ դպ­րոց մտ­նե­լիս ա­շա­կերտ­նե­րի ջեր­մա­չա­փու­մը, ինչ­պե՞ս է կա­տար­վե­լու՝ դպ­րո­ցը պի­տի ա­շա­կերտ­նե­րի թվով ջեր­մա­չա­փեր գնի՞, թե՞ ա­շա­կերտ­նե­րը մեկ ժամ շուտ պի­տի գնան, որ հասց­նեն ջեր­մա­չափ­վել: Հա­վե­լյալ կու­տա­կում­նե­րի այս պար­տադ­րան­քը չի՞ նպաս­տե­լու վա­րա­կի տա­րած­մա­նը: Ար­տա­կարգ դրու­թյու­նից՝ կա­րան­տին անց­ման շր­ջա­նում փաս­տա­ցի խա­ղի կա­նոն­նե­րը չեն փոխ­վում՝ կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի միակ ու ան­խախտ մի­ջո­ցը մնում է նո­րին մե­ծու­թյուն ԴԻ­ՄԱ­ԿԸ: Այդ­պես էլ Հա­յաս­տա­նում չգի­տակց­վեց, որ պե­տու­թյունն ու­նի ԿԱՆ­ԽԱՐ­ԳԵ­ԼԻՉ պար­տա­վո­րու­թյուն: Կամ՝ գի­տակց­վեց, բայց պա­հան­ջում է ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊՈՒՄ, իսկ դա թե ար­ձա­կուրդ­ված նա­խա­րա­րի, թե լիա­զո­րու­թյուն­նե­րը հանձ­նած պա­րե­տի, թե վար­չա­պե­տի ու­ժե­րից վեր էր: Ա­վե­լի հեշտ է մե­ղադ­րել հպարտ հա­յե­րին, որ ան­կար­գա­պահ ու ան­հաս­կա­ցող են, ուս­տի՝ մե­ղա­վորն ի­րենք են, որ վա­րակ­վում են ու մեռ­նում: Ա­մեն ա­ռա­վոտ, ժա­մը 11-ին հրա­պա­րակ­վում են հի­վան­դա­ցած­նե­րի, թես­տա­վոր­ված­նե­րի, մա­հա­ցած­նե­րի ու բուժ­վող­նե­րի թվե­րը: ՈՒ՝ իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ գոր­ծում է ա­ռա­վե­լա­գույնս թա­փան­ցիկ: Բայց՝ ա­ռա­վե­լա­գույնս ան­տե­ղյակ է, թե ի­րա­կա­նում քա­նի՞ կո­րո­նա­վի­րու­սա­կիր ու կոն­տակ­տա­վոր կա երկ­րում: Քա­նի՞ ա­նախ­տա­նիշ ու ախ­տա­նի­շա­վոր հի­վանդ է ե­ղել, որ ոչ մի տեղ չի ար­ձա­նագր­վել որ­պես կո­րո­նա­վի­րու­սա­կիր, հետևա­բար՝ ստիպ­ված է ե­ղել ան­ձամբ հո­գալ բուժ­ման ծախ­սե­րը, որ սկս­վում են 100 000 դրա­մից ամ­սա­կան, ա­վարտ­վում ե­ռա­կի-քա­ռա­կիով՝ նա­յած հի­վան­դու­թյան ըն­թաց­քին: Այդ ծախ­սե­րը պե­տու­թյու­նը չի հո­գում, մինչ­դեռ ԱՄՆ-ից, ԵՄ-ից. ՀԲ-ից, ԱՀԿ-ից, մի­ջազ­գա­յին ու ֆի­նան­սա­կան կա­ռույց­նե­րից ստա­նում է նպա­տա­կա­յին օգ­նու­թյուն­ներ, ո­րոնց ծախս­ման հե­տա­գի­ծը գի­տի միայն Ար­սեն Թո­րո­սյա­նը: Մինչև այ­սօր ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հրա­պա­րա­կել է միայն 9.381.975.858 հան­րա­գու­մա­րա­յին թի­վը՝ մինչև օ­գոս­տո­սի 1-ը ՀՀ-ում կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի (COVID-19) կան­խար­գել­ման, վե­րահ­սկ­ման, բուժ­ման և այլ հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված փաս­տա­ցի ծախ­սե­րի մա­սով՝ ի­րա­զե­կե­լով, որ ծախ­սեր ա­րել են նաև այլ գե­րա­տես­չու­թյուն­ներ։ 9 կե­տե­րից ոչ մե­կի բաց­ված­քը հայտ­նի չէ, օ­րի­նակ՝ վե­րապ­րո­ֆի­լա­վոր­ված բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի պահ­պան­մա­նը հատ­կաց­վել է 2.258.676.043 դրամ, բազ­մապ­րո­ֆիլ բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րին վճա­րում­նե­րը (պայ­մա­նագ­րա­յին գնե­րով) ե­ղել են 144.116.000 դրամ, պարգևատ­րու­մը Covid-19-ի շր­ջա­նակ­նե­րում՝ 760.948.184, ժա­մա­նա­կա­վոր մե­կու­սա­րան­նե­րի պահ­պան­ման ծախ­սե­րը՝ 393.021.823, պաշտ­պա­նիչ մի­ջոց­նե­րով հա­գեց­վա­ծու­թյու­նը՝ 854.473.744, դե­ղո­րայ­քի և ԲՆԱ հա­գեց­վա­ծու­թյու­նը՝ 1.432.579.185, բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րով հա­գեց­վա­ծու­թյու­նը՝ 2.561.464.348, բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը՝ 776.334.303, այլ պե­տա­կան մար­մին­նե­րի հա­մար գնում­նե­րը՝ 200.362.229: Եվ այս կե­տե­րից ո՞ր մեկն է «թաքց­նում» ա­նախ­տա­նիշ կամ տա­նը բուժ­ված հի­վանդ­նե­րի բուժ­մա­նը հատ­կաց­ված պե­տա­կան ծախ­սե­րը: Թերևս՝ ոչ մե­կը: Նման կետ չի էլ նա­խա­տես­վել: Փո­խա­րե­նը պե­տու­թյու­նը, ան­կախ աշ­խա­տան­քով ա­պա­հո­վում է, թե ոչ, ակ­տի­վո­րեն բարձ­րաց­նում է հար­կերն ու պա­հան­ջում տու­գանք­ներ վճա­րել՝ դի­մակ չկ­րե­լու կամ սխալ կրե­լու հա­մար: ՈՒ սա է կո­րո­նա­վի­րու­սի մա­սին մեր հե­քիա­թը, ա­վե­լի ստույգ՝ ա­նեկ­դո­տը:


Եվ­րո­պա­յի շատ եր­կր­նե­րում ու Ռու­սաս­տա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րը լոկ­դաու­նի ժա­մա­նակ վճա­րել են ձեռ­նար­կու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին՝ կան­խե­լով գոր­ծազր­կու­թյան ա­ճը, ա­պա­հո­վե­լով մարդ­կանց ապ­րուս­տը և գնո­ղու­նա­կու­թյու­նը, հետևա­բար՝ սպառ­ման պա­հան­ջար­կը: Գեր­մա­նիան խոս­տա­ցել է նվա­զա­գույ­նը մեկ տա­րի պահ­պա­նել պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, ա­վե­լի աղ­քատ եր­կր­նե­րը փա­կում են չաշ­խա­տող ձեռ­նար­կու­թյուն­նե­րը: Նրանց ծախ­սերն ա­ճում են՝ ներդ­րում­նե­րի պտուղ­նե­րի փո­խա­րեն նրանք պարտ­քեր են թող­նում ժա­ռանգ­նե­րին: Մենք՝ նույն­պես: Եվ­րո­պա­ցի­նե­րը ստեղ­ծել են «զոմ­բի բիզ­նես» հաս­կա­ցու­թյու­նը՝ երբ աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը տն­տե­սու­թյան մեջ ներ­դր­ման պայ­ման­նե­րում ան­կում է ապ­րում, որ դան­դա­ղեց­նում է վե­րա­կանգ­նու­մը ու ձևա­վո­րում զոմ­բի բիզ­նես՝ քա­մե­լով հար­կա­տու­նե­րի գու­մար­նե­րը: Հա­կաճգ­նա­ժա­մա­յին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը և հե­տաձգ­ված սնան­կա­ցում­նե­րը կա­րող են զոմ­բիաց­նել յու­րա­քան­չյուր վե­ցե­րորդ ըն­կե­րու­թյուն: Բան­կիր­նե­րը վա­խե­նում են, որ երբ զոմ­բի­նե­րը զրկ­վեն ա­ջակ­ցու­թյու­նից, զանգ­վա­ծա­բար սնան­կա­նա­լու են ու վար­կե­րը չեն վճա­րե­լու: Ստաց­վում է՝ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մին հա­վել­վե­լու է ֆի­նան­սա­կա­նը: 2008-ի ճգ­նա­ժա­մից աշ­խար­հը դուրս ե­կավ 5-7 տա­րում, գոր­ծազր­կու­թյու­նից՝ 9 տա­րում: Ա­մեն հա­ջորդ ճգ­նա­ժա­մից աշ­խարհն ա­վե­լի դան­դաղ է դուրս գա­լիս: Տն­տե­սա­կան մեծ ցն­ցում­նե­րից հե­տո մի­ջի­նը 5 տա­րում զար­գա­ցած եր­կր­նե­րի ՀՆԱ-ն 9 % քիչ է լի­նում նա­խաճգ­նա­ժա­մա­յի­նից: ՀՆԱ-ի, ի­մա՝ ար­տադ­րու­թյան ընդ­հա­նուր ծա­վա­լի, սպառ­ման, ներդ­րում­նե­րի ու ար­տա­հան­ման ծա­վա­լի կր­ճա­տու­մը հան­գեց­նում է աղ­քա­տու­թյան ա­ճի, կեն­սա­մա­կար­դա­կի անկ­ման, ի­մա՝ սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րի: Սա՝ Եվ­րո­պա­յում, որ մո­լո­րա­կի ա­մե­նա­հա­րուստ ու գլ­խա­վոր շու­կան է՝ կես մի­լիարդ բնակ­չու­թյամբ ու տա­րե­կան 14 տրի­լիոն դո­լա­րի ապ­րանք­նե­րի ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի ար­տադ­րու­թյամբ: Իսկ Հա­յաս­տա՞­նը, որ­տեղ ինչ­պես դի­մա­կը կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում, տն­տե­սու­թյան զար­գաց­ման խթանն ու ցու­ցի­չը ՀԴՄ կտ­րոնն է: Հա­յաս­տա­նում, որ­տեղ չեն ար­վում ներդ­րում­ներ՝ ոչ ներ­սից, ոչ դր­սից, զար­գա­ցու­մը ըն­կալ­վում է ճա­նա­պար­հա­շի­նու­թյուն, կո­րո­նաճգ­նա­ժա­մի պատ­ճա­ռով ան­կում է ապ­րել զբո­սաշր­ջու­թյունն ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տը, չեն կազմ­վում ար­տադ­րու­թյան վե­րա­կան­գն­ման ծրագ­րեր: Ա­մեն հինգ­շաբ­թի կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ հա­վաք­վող խմ­բե­րը վկա­յում են, թե ինչ­քան խն­դիր­ներ են կու­տակ­վում ու չեն լուծ­վում, ու՝ ինչ ար­տա­քին ճն­շում կա իշ­խա­նու­թյան վրա, ո­րի դի­մադ­րու­նա­կու­թյու­նը մեծ հար­ցա­կա­նի տակ է և ու­ղիղ հա­մե­մա­տա­կան՝ չլուծ­վող խն­դիր­նե­րին: Ա­մեն հե­քիաթ ա­վարտ­վում է եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­նե­րով, որ հե­քիա­թի տրա­մա­բա­նու­թյամբ՝ պարգև են: Մեր հե­քիա­թի եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­նե­րը պարգևավ­ճար­ներ են պետ­ծա­ռա­յող­նե­րին, որ ան­գամ այս պայ­ման­նե­րում չեն դա­դա­րել, և ծաղր՝ գոր­ծա­զուրկ­նե­րին ու կեն­սա­մա­կար­դա­կին: Մենք կորց­րել ենք մեր հե­քիա­թը, ու ե­թե ան­կեղծ՝ մեր բո­լոր հե­քիաթ­նե­րը կամ հի­մա­րու­թյան, կամ ձա­խոր­դու­թյան, կամ պար­ծեն­կո­տու­թյան ու կռ­վի մա­սին են, մենք կորց­րել են մեր հե­քիա­թի ԲՈ­ՎԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, որ պի­տի սո­վո­րեց­ներ հի­մար ու ձա­խորդ չլի­նե­լով՝ կռ­վել ու հաղ­թել: Կի­կո­սի, Փա­նո­սի ու սուտ­լիկ որս­կա­նի հետ հե­ռուն չես գնա: Հե­ռուն չես գնա՝ մինչև չհաս­կա­նաս, որ է­պո­սիդ Փոքր Մհե­րը քա­րան­ձա­վում ոչ թե կյան­քից թաքն­վել է, այլ՝ պահ­պա­նել քո կեն­սա­գո­յու­թյու­նը, որ հա­րատևես ու ա­ռաջ գնաս՝ ով էլ ու երբ էլ ճա­նա­պարհդ կտ­րի:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Աշ­խար­հում ոչ ոք մեր մա­սին չի մտա­ծե­լու, մենք բո­լո­րի հա­մար ի­րենց հզո­րու­թյու­նը հզո­րաց­նե­լու մի­ջոց ենք սոսկ, մեր մա­սին պի­տի մտա­ծենք ՄԵՆՔ: Իսկ մենք դեռ նույ­նիսկ չենք գի­տակ­ցել ՄԵՆՔ դառ­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ու ապ­րում ենք իբրև կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը կյան­քի ա­ռանցք դարձ­րած ժո­ղո­վուրդ: Ողջ լե­րուք: Հե­քիաթ ու­նե­ցեք, հե­քիաթ:

Դիտվել է՝ 5976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ