Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

5 զոհ՝ Կահիրեի բախումներում

5 զոհ՝ Կահիրեի բախումներում
06.12.2012 | 10:56

Նախագահական պահակախումբն ամբողջությամբ իր վրա կվերցնի Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի նստավայրի պահպանությունը։ Ինչպես այսօր հաղորդում են տեղի լրատվամիջոցները, առաջիկայում պահակախմբի անդամները կփոխարինեն ներքին գործերի նախարարության ուժերին, որոնք այդպես էլ չկարողացան վերականգնել կարգուկանոնը նախագահական նստավայրի մոտ։
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև երեկվանից շարունակվող բախումների հետևանքով հրազենային վնասվածքներից 5 մարդ է զոհվել, ևս 450-ը տուժել են, այդ թվում՝ 35 ոստիկան։

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ