ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դատարկիր քեզ

Դատարկիր քեզ
08.08.2024 | 00:09

Աստծո կանչը

Օգոստոսի 8

Վստահիր միայն Ինձ: ՈՒրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ` կարողությունդ անպակաս պահելու համար:

Դատարկիր քեզ արագորեն, որպեսզի նոր աստվածային կենսաուժ ստանաս:

Ինչքան շատ քեզ պահես, այնքան քիչ կստանաս Ինձնից: Այս ձեռք բերելու աստվածային օրենքն է: Չգործածելը, չտալը, քեզ պահելը` ենթադրում է ապագայի նկատմամբ վախ, Ինձ վստահելու պակաս:

Երբ խնդրում ես, որ ազատեմ քեզ դժվարության ու չքավորության ճահճուտից, դու նախ պետք է Ինձ վստահես ամբողջովին: Երբ քո հավատքը և աղոթքը ներդաշնակ կլինեն, Ես քո աղոթքին կպատասխանեմ` ինչպես ազատարարը խեղդվող մարդուն, որը իրեն փրկելու ապարդյուն ջանքեր է թափում:

Այդ մարդն իրեն ավելի վտանգավոր ու անհուսալի կացության կմատնի, մինչև ամբողջովին չենթարկվի ազատագրողի կամքին ու խնամքին: ՈՒրեմն` լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը: Վստահի՛ր Ինձ կատարելապես ու ամբողջովին:

Դատարկիր սիրտդ, Ես կլցնեմ այն: Խնդրեք, որ հասկանալի դառնա ձեզ համար Իմ տալու ձևը: Սա, ամենադժվար դասն է դարձել Իմ աշակերտների համար: Ոմանք այնքան շատ են կապված նյութական պարագաներին, որ չեն կարողանում հասկանալ, թե որքան են աստվածային միջոցները: Պետք է ապրեք` ինչպես Ես եմ ձեզ ասում: Ինձնից կախյալ վիճակի մեջ եղեք:

Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ