ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Աստուծոյ ծառաներին

Աստուծոյ ծառաներին
17.10.2023 | 21:33

Լսեցէ՛ք, նահատակներ, որ ձեր արիւնով դաշտեր ներկեցիք եւ Ղեւոնդ Երէցի խաչը փայլեցրիք, զարթէ՛ք ձեր քնից:

Պատռեցէ՛ք ձեր կրծքի քօղը բնութեան, դուրս վիժեցէք որպէս կմախքների բանակ եւ ձեր ոսկորները շեփորներ դարձրած՝ հնչեցրէ՛ք անվերջ, ատամներդ սեղմած:

Խաբուած յոյսերիդ բեկորներն անթիւ դարձրէք նախատինք եւ անզուսպ քէնով թափեցէք նրանց գլխին, որ մոռանալով ազգ ու պատմութիւն՝ ձեր անմահ գործերը ոտնատակ տուին։

Ձեր կեանքի գնով դուք լուսաւորեցիք խաչը հաւատքի, որն է պարծանքը մինչեւ այսօր մեր Մայր Գմբէթի։

Բայց ի՞նչ ենք տեսնում։

Սեւ վեղարները, խղճերը քարցրած, գարշ ատելութեան բազուկ դարձած եւ ձեր դիւթազնութեան փառքը մոռացած, կ’ուզեն խաւարով ծածկել անցեալը։

Արշաւ, բռնութիւն հայրենի երկրում, եւ նրանց առաջ ծնկաչոք ընկած վոհմակը սեւերի՝ ազգիդ հարուածող բռունցքն է լիզում։

Եղե՞լ է արդեօք մեր պատմութեան մէջ, որ Լուսաւորչի փառահեղ գահից կոչը ստրկութեան հնչէ իր հօտին:

Եղե՞լ է արդէօք, որ մահից սարսափած հովիւը ազգի սուրբերին մոռանայ եւ գնչու դառնայ։

Էլ ո՞ւր է Աստուած եւ ի՞նչ է սպասում, երբ հաւատացեալների մաքուր՝ վեղարակիրի մեղաւոր շուրթից հոսում է սեւ մուր։

Թո՛ղ մեր զոհերի անէծքը քանդիչ թափուի նրանց գլխին, որ դաւաճանեցին իրենց պաշտած խաչին եւ, գլուխ խոնարհելով խարդախ ոսոխին, նեխանք խառնեցին պայծառ հաւատքին...

Գուրգէն Եանիկեան

«Հայրենիք» ամսագիր, Յուլիս, 1951

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6188

Մեկնաբանություններ