ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վարդ ՍԻՄՈՆՅԱՆ. Ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է

Վարդ ՍԻՄՈՆՅԱՆ. Ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է
14.05.2015 | 13:37

Մի ռաբիսացրեք այս հասարակությանը.Ադրբեջանի լրատվամիջոցներին հարցազրույց տալը մեղք չէ։ Կրկնակի ստանդարտներ եք կիրառում, երբ ցեղասպանությունից թուրքը խոսում է՝ հերոս է, իսկ Ադրբեջանի հասարակության հետ խոսողը՝ դավաճան, հա՞։ Այդ ուրիշ բան, երբ քո որդու վրա սահմանում կրակում են, քո մտավորականը Ադրբեջանի հասարակության հետ պիտի խոսի կրակակետերը լռեցնելու, խաղաղության հասնելու մասին։ Քրիստոնեական արժեհամակարգը, նաև հաղթողի մեր դիրքը մեզ պարտավորեցնում է այսօր ադրբեջանական մամուլը ողողել խաղաղության ու մարդասիրության ուղերձներով։ Թե չէ ինչպե՞ս եք հասնելու խաղաղ կարգավորման, եթե այդ մասին երկու կողմի հասարակությունները չեն խոսում, մամուլը թոփութնդանոթ է դարձել երկու կողմերի ձեռքին, չէ՞ որ այդ երկխոսության բացակայության այլընտրանքը պատերազմն է։ Իսկ ո՞վ է ասել, որ երկխոսելու մենաշնորհը միայն երկրների նախագահներինը կամ Մինսկի խմբինն է, բա հասարակություննե՞րը։ Առանց հասարակությունների շփումների ոչ մի խաղաղություն էլ չի լինի։
Խզմալյանի դիրքորոշումը չեմ կիսում՝ նա համարյա զինվորական խունտայի կողմից կառավարվող երկրի իմիջ է արտահանել, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել խաղաղության օգտին, ավելին՝ կարող է ամրապնդել Ադրբեջանի կողմից միջազգային դռները շպրտված ագրեսորի տխրահռչակ նաղլը։ Այնպես որ, ինտերվյու տալը ղալաթ չէ, ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է:

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ