Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լա՛վ, մինչև ե՞րբ…

Լա՛վ, մինչև ե՞րբ…
16.04.2023 | 23:53

Առաջ եղած խնդիրները հաշվելի էին, կարելի էր մեկն ու մեկի մասին բարձրաձայնել, գրել և մի փոքր բավարարված զգալ՝ սեփական անձի առաջ ամոթով չկանգնելու համար, և ինչ-ինչ փոքր շարժ նկատելիս մտածել, որ գուցե դու էլ նպաստեցիր դրան...

Հիմա... ամեն տեղից բացված հորդահորդ հեղեղի առաջ կանգնած չես հասկանում, թե ո՞ր մի կողմի վրա կենտրոնանաս:

Բայց ախր, ժողովուրդ ջան, եթե այստեղ ենք, յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում այս պահի համար. հսկա տարածքներով օրեօր հանձնվող հողի ամեն պատառը հետո արյունով ենք վերցնելու. Այդ միայն մենք ենք Հայրենիքն այսպես հեշտ ու հեշտ տալիս, տեղ բացում մեր նոր զոհերի, մեր շեների նոր կորուստների առաջ, մեր գոյությունը դնում մեծ հարցականի տակ, որովհետև թշնամին հետո մեր իսկ հողը ատամներով է մեզնից պահելու: Արցախի համար՝ սփյուռքով, ողջ հայությամբ, անգամ փողոց դուրս չեկանք՝ գոնե միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ կանք, որ ճչում ենք, որ ... Դե, այսպիսի լուռումունջներին դրսից էլ կխփեն, ներսից էլ...

Իսկ մենք ընդամենը ամեն օր զարմանում ենք ու զարմանում, ավելի վախենում ու կծկվում, արդեն եղածը պոստ ֆակտում շեշտում, բողոքում, վերլուծում, իսկ դեղ ու դարմանի մասին մտածող չկա...Լավ, մինչև ե՞րբ....

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ