Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Թուրքական ռուլետկա․ Պատրիկ Արտեմի

Թուրքական ռուլետկա․ Պատրիկ Արտեմի
06.11.2022 | 09:43

Երկու օր առաջ քաղաքական մեկնաբաններից մեկն ինձ ասաց․
-Մեծ տերությունների ձիու քայլը մինչև ուղնուծուծը հասկանում եմ, միայն մի բան չկարողացա հասկանալ․․․
-Ի՞նչը չկարողացա՞ր,-տարակուսեցի ես,-երբ ամեն ինչ այնքա՜ն պարզ է, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է մեր երկրին։
-Այ, չեմ հասկանում, թե Պուտինն ինչու՞ է պաշտպանում Նիկոլին, ընդ որում, միաժամանակ ակնհայտ քամահրանքով նայելով նրան: Պարզ է, որ ռուսական կայսրը չի մոռացել և երբեք չի մոռանա Երևանում Նիկոլի պատճառած նվաստացումը, որն այնքան թանկ նստեց հայ ժողովրդի վրա և դեռ շարունակելու է արյունաքամ անել Հայաստանը; Չհասկացողն էլ կարող է հասկանալ, որ դա միամիտ խաղ չէր, կամակորություն չէր, դա ճշգրիտ հաշվարկված քայլ էր և անվրեպ աշխատեց․ Էրդողանն ու Ալիևը իսկույն Պուտինից ստացան Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու բաղձալի թույլտվությունը, որը տարիներ շարունակ մերժում էր Ռուսաստանի կայսրը։ Մենք արդեն գիտենք, որ այն նախապես պլանավորած կառավարելի պատերազմ էր և ավարտվեց Արցախի մի պատկառելի մասի կորստով ու Հայաստանի կապիտուլյացիայով։ Ավելի դաժան ոճիր չի եղել և չի լինելու երկրի վրա, ինչը սառնասրտորեն իրագործեց Նիկոլն ,,իր Հայրենիքի" նկատմամբ։ Եվ որքան զարմանալի է՝ հայ ժողովուրդը լուռ տարավ այդ զարհուրելի ողբերգությունը՝ չպահաջելով ոչ մի բացատրություն իր գլխակերից։
-Օ՜, միամիտ բարեկամ, ես էլ շատ կզարմանայի, եթե իրոք Պուտինը պաշտպաներ Նիկոլին։ Իրականում հարցիդ պատասխանը դրված է հենց քո հարցի մեջ․ նիկոլին պաշտպանում է Էրդողանը՝ Պուտինի բերանով։ Նա խնդրել է ռուսական կայսրին՝ Նիկոլին պահել այնքան ժամանակ, մինչև որ վերջինս կատարի իրեն տրված առաջադրանքը՝ պատմության արխիվ նետելով Հայաստան և Հայկական պետություն արտահայտությունները։ Այդ պրոցեսն արագացնելու համար Էրդողանը հայազգի թուրք պատգամավոր Գարո Փայլանին ուղարկել է Հայաստան, որ վերջինս երկրի քաղաքական բոլոր ուժերին կոչ անի՝ համախմբվել Նիկոլի շուրջը։

Այսինքն, Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն իրենց ակտիվ մասնակցությունը բերեն երկրի կործանման գործընթացին։ Սա Թուրքական ռուլետկա է՝ մահացու վտանգի սպառնալիքով։ Նրանք իրենց գործակալին պարտավորեցրել են ոչնչացնել սեփական Հայրենիքը։ Չարության հանճարն արդեն մոտ է նպատակին; Նա տենդագին շտապում է՝ Հայաստանի ոչնչացման մեջ տեսնելով իր սեփական փրկությունը։ Նա մտածում է, որ չի լինի Հայաստան, չի լինի նաև պահանջատեր, ինքն էլ սուսիկ -փուսիկ ճակատից կմաքրի դավաճանի խարանադրոշմը և գոռեխամկան պես կապրի խաղաղ ու թաքուն մի տեղ։
-Եվ կվայելի Հայրենիքի վաճառքից հափռած միլիարդները,- բառերը մանրից կուլ տալով՝ քթի տակ զգուշավորությամբ ասաց քաղաքական մեկնաբանը։
-Այ, այդտեղ շատ ավելի ես սխալվում,-ասացի ես,-Այդ միլիարդները, որ ավանդների և անշարժ գույքի տեսքով տրվել են Նիկոլին, կրում են ժամանակավոր բնույթ: Վերջնական առաջադրանքը կատարելուց հետո, իսկ ո՞րն է այդ առաջադրանքը․ երկաթուղագծերի և ավտոմայրուղիների շինարարությամբ (այդ իդեան տվել է հենց ինքը՝ նիկոլը) Հայաստանը բաժանվելու է երկու մասի, հյուսիսային կեսը վերցնելու է Ռուսաստանը (դա լիուլի բավական է իրեն), իսկ հարավային կեսը՝ Թուրքիան, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դիմակայում է եվրասանկցիաներին՝ հօգուտ Ռոուսաստանի; Հենց այդ հարավային կեսը լինելու է Ռուսաստանին աջակցելու վարձը: Ահա այս վերջնական առաջադրանքը կատարելուց հետո Ալիևը կանչելու է Նիկոլին, կարգադրելու է՝ ստորագրել ամբողջը մինչև վերջին դոլարը վերադարձնելու փաստաթղթերը և հանձնարարելու է, որ մի ժանգոտ երկաթ խրեն նրա փորը և տանեն, կորցնեն նավթահորերից մեկում։ Ընդ որում, այդ կապիտալը հանգրվանելու է Ալիևի անձնական հաշվում։


Հ․Գ․ Դեռևս կա այս ամենը կանխելու մի ոչ մեծ շանս․ հայ ժողովուրդը, գլխավորապես Երևան քաղաքը, պետք է շտապ հեղեղի պես լցվի Հանրապետության հրապարակ և կառավարությունն ու կառավարական ամառանոցը մաքրի Նիկոլից և նիկոլային աղերսներով պղծված ամեն ինչից: Թուրքիայի և Ադրբեջանի բիրտ ախորժակը փակելու համար պետք է օգնության կանչել Իրանին, եթե կցանկանա օգնել՝ նաև Ռուսաստանին։ Իրանի օգնությամբ Հայաստանը կարող է հավերժորեն պահպանել իր տեղը արևի տակ։ Ադրբեջանն այլևս երբեք չի համարձակվի անպատիժ ավերել Հայաստանի գյուղերն ու քաղաքները։ Իր երկիրը հուսալիորեն կպաշտպանի լավ զինված Հայաստանը՝ Իրանի ակտիվ աջակցությամբ։ Լավագույն հարաբերություններ պիտի պահպանել նաև տարածաշրջանի խոշորագույն խաղացողի ՝ Ռուսաստանի հետ։ Դա չի հակասում նաև Իրանի շահերին։

Դիտվել է՝ 12160

Մեկնաբանություններ