Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աղասի Ենոքյան․ Ինչպես են Գագիկ Սողոմոնյանով հանձնում Սյունիքը

Աղասի Ենոքյան․ Ինչպես են Գագիկ Սողոմոնյանով հանձնում Սյունիքը
22.02.2021 | 21:06

Ուրեմն, ողջ ԱԱԾ-ն բանուգործը թողած լծվել է մի ֆեյք Գագիկ Սողոմոնյան հայտնաբերելու գործին ու չի կարողանում նրան հայտնաբերել։ Ողջ ԱԱԾ-ն լծվել է Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ձերբակալելեւ գործին, ու անճար հոդվածներից եւ հակաօրինական գործողություններից ավել ոչինչ չի կարողանում բստրել։


Ու սա այն նույն ԱԱԾ-ն է, ում տրված է Սյունիքի վերաբերյալ տեղեկատվության էքսկլյուզիվ իրավունքը, նույն ԱԱԾ-ն է, ում պետք է զանգենք, եթե հանկարծ Սյունիքի ճանապարհներին գերի ընկնենք, եւ ընդհանրապես, այն ԱԱԾ-ն է, ում վրա հիմնականում դրված է սյունեցիների անվտանգության հարցը։


Արդյոք այս ԱԱԾ-ին հատուկ նպատակով չեն նսեմացնում ու խեղճացնում։ Որ սյունեցիների մոտ բնական հարց առաջանա․ «Էս նվաստներն ե՞ն, որ պետք է իմ անվտանգությունը ապահովեն։ Ավելի լավ է գնամ, լքեմ Սյունիքը, քան մնամ այս ողորմելիների հույսին»։

Դիտվել է՝ 12770

Մեկնաբանություններ