Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուբեն Մելիքյան. Աղետի ու գահավիժման շրջանում իրենց համար անելիք են գտել, որ գան դահլիճում լուրջ-լուրջ նստեն ու «վաստակեն իրենց աշխատավարձը»

Ռուբեն Մելիքյան. Աղետի ու գահավիժման շրջանում իրենց համար անելիք են գտել, որ գան դահլիճում լուրջ-լուրջ նստեն ու «վաստակեն իրենց աշխատավարձը»
26.12.2020 | 14:08

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է.
«Իմ քայլի» մինյոնները շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հիմնավորումն այն է, որ տիկին Զոհրաբյանը ՖԲ իր անձնական էջում մի գրառման մեջ բացասական իմաստով օգտագործել է «ժեխ» բառը՝ այդպես բնութագրելով հայրենիքը հանձնողներին պաշտպանող մարդկանց։


Սա, իհարկե, մանրախնդիր ու աթոռամոլ մինյոնների մակարդակի հարց է։ Էս աղետի ու գահավիժման շրջանում՝ հազիվ իրենց համար անելիք են գտել, որ գալստուկները կապեն, գան լուրջ-լուրջ նստեն դահլիճում ու «վաստակեն իրենց աշխատավարձը»։
Բայց դե, այ մինյոններ, ձեռի հետ հարցեր տամ՝ մի քիչ մտածեք։
Առաջին, որ տենց նրբանկատ եք, ինչու՞ չբարձրացրեցիք ավագ մինյոնի տեղակալ Լենայի պաշտոնանկության հարցը, երբ իր ՖԲ անձնական էջում տարածել էր մի քանի «սուտի-կռվողների» ուղերձը՝ լի սպառնալիքներով, այդ թվում նույն Նաիրա Զոհրաբյանին ներքնազգեստ ուտեցնելու սպառնալիքով։ Հը՞: Ինչու՞ Լենային չաթոռազրկեցիք։
Երկրորդ, ինչու՞ մեկնումեկդ ծպտուն չէր հանում, երբ ձեր ազգադավ բոսը դատավորներին «վնգստացող» էր անվանում, դիվանագետներին էլ՝ «կոշիկ լիզող»։
Մի խոսքով, ձեր «մինյոնային» օրակարգը՝ ձեր գլուխը։ Մարդ չեք էղել, չեք էլ դառնա, ա՛յ բաջիներ ու օղլաններ»։

Դիտվել է՝ 5124

Մեկնաբանություններ