ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Դուք ջուր եք լցնում, և բաժանումի առվակը վեր է ածվում գետի

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Դուք ջուր եք լցնում, և բաժանումի առվակը վեր է ածվում գետի
31.07.2016 | 15:44

Սիրտս շատ է ցավում, սակայն ձեր մեկնումների կարիքը չունեմ, եթե նպատակը ինձ ապրել սովորեցնելը պիտի լինի։

Մենք անցանք այն ներքևի սահմանը, որից հետո մարդը դադարում է գոյություն ունենալ, այսինքն՝ մարդ լինել։
Մեր քստմնելի, զզվելի կեսը մյուսի վրա բռնացավ, բռնացավ անսիրտ, անխիղճ, ցինիկաբար, բայց՝ սպասելի։
Մի կամրջակի վրա, ինչպես հայտնի հեքիաթում, հանդիպել էին պետական բութ ու սպառազեն մեքենան և ժողովրդի անհանդուրժողականության մարգինալացված տեսակը։
Կենտրոն այլևս չկար։


Կենտրոնում գտնվողը կա՛մ դավաճան էր համարվում, կա՛մ վաճառված, կա՛մ վախկոտ։
Հավասար պատասխանատու ենք բոլորս՝ և՛ նա, ով իշխանություն է, և՛ նա, ով զորամաս է գրավել, և՛ մենք, ովքեր այդ զսպանակող կենտրոնը չձևավորեցինք։
Սակայն, ասում եմ ձեզ, նրանք, ովքեր իրական հեղինակն են այս ամենի,վաղուց են պատրաստվել ու՝ շատ մանրամասնորեն։ Նրանց նպատակը մեր միակամ, բարյացակամ հասարակության մեջ մեզ բևեռացնելն է, ըստ երկրի ու նրա ապագայի նկատմամբ կողմնորոշումների։ Հենց սա է գունավոր հեղափոխությունը։ Երբ քո վեճը պառլամենտ չի հասնում ու չի հասնի, քանի որ քեզ հնարավորություն չեն տա այդպիսի պետական համակարգ ունենալու։ Կմնաս փողոցում՝ հայհոյողի անասնական մակարդակի վրա։
Արդեն մի քանի տարի է, որ Սասունցի Դավիթ թեման հոլովվում է մեր ենթագիտակցության մեջ։ Մեկ մի էպոսագետ է հայտնվում, ապա, մահափորձ կատարելով, հեռանում ասպարեզից, մեկ էլ իրական Արցախյան ազատամարտի իրական հերոսներն են դառնում դերակատար, այն էլ՝ վճռական տրամադրված, առանց զիջումի պատրաստակամության։
Ահա այսպես են պղտորվում մեր ենթագիտակցության ակունքները։


Ահա այստեղ էլ առաջանում է այն ջրբաժանը, որի կողմերը լինելու որոշում պիտի ընդունի չկազմակերպված կենտրոնը։
Իսկ որոշելը բարդ է, երբ երկու ամսական երեխայի մասին է խոսքը կամ տասնյոթամյա երիտասարդի, ով աչքն է կորցրել։


Հիմա իմ նման մարդը, ով համարում է, որ այդ սրիկա ոստիկանն էլ է իմը, հերոս ազատամարտիկն էլ, պիտի ստիված լինի անցնել բարիկադի որևէ կողմ։ Ահա սա էլ գունավոր, կառավարելի հեղափոխության նպատակն էր։ Հային հայից բաժանել։ Բևեռացնել։
Արդեն հազար անգամ եմ ասել, ու ասում եմ՝ մի ենթարկվեք ֆեյսբուք կոչվող այս աղբակույտի տրամաբանությանը, մի իջեք, մի ցածրացեք, մի հայհոյեք, որովհետև դուք ջուր եք լցնում, և բաժանումի առվակը վեր է ածվում գետի։ Մենք Ուկրաինայի նման, խայծը կուլ ենք տվել, ու ինքներս քանդելու ենք մեզ ներսից, եթե կանգ չառնեք, եթե անընդհատ լացենք, եթե չբռնենք զենք վերցնողի ձեռքը ու հետ չպահենք։ Ես այս տարածքում տեսնում եմ մեր բոլոր հին հիվանդությունները։ Քառօրյա պատերազմի ժամանակ բռունցքված ազգը նորից ամբոխ դարձավ։

Դիտվել է՝ 8238

Մեկնաբանություններ