ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ձեր դաստիարակած հորթերը լրիվ յոնջա են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ձեր դաստիարակած հորթերը լրիվ յոնջա են
16.12.2015 | 12:25

Համաշխարհային ժանդարմի դեսպանը զայրացել է, և որոշ ընդդիմադիրներ ու իրենց խոսափողիկներ հորթային հրճվանքով գրում, լուսաբանում, հրճվում են՝ նման այն մարդկանց, որոնք իրենք իրենց հետ շախմատ են խաղում, առանց դարպասապահի գոլ խփում կամ նման այլ ինքնահաճույքներով զբաղվում:

Իսկ սույն ժանդարմն ու իր հզոր վասալներն իրենց երկակի ստանդարտներին, հաշվենակատ, խիստ քաղաքականացված, կողմնակալ ու ռուսատյացության հողի վրա կառուցված դիվանագիտությամբ անամոթաբար մեկ շաբաթվա ընթացքում երկու տարբեր հայտարարություն արեցին:
Լավ է, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ և մեզ էլ հիշեցնում, հուշում, մատ թափ տալիս, միջնամատ ցույց տալիս, ինչ-որ բաներ փորձում հասկացնել, դասեր տալ… Սակայն, ի վերջո, ի՞նչ տարբերություն մեզ համար, ռուսական երեք մատի կոմբինացիա՞ն, թե՞ ամերիկյան միջնամատը:
Մեծ հաշվով, սրանք էլ են զզվեցրել, նրանք էլ, և չեն թողնում աշխարհը խաղաղվի ու հանգիստ ապրի: Բայց, չգիտես ինչու, համաշխարհային ժանդարմը, աշխարհով մեկ պայքարելով կոռուպցիայի դեմ, մոռանում է այդ ախտով խրոնիկ հիվանդ և մարդու իրավունքները ոտնահարող Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Ուկրաինային ու մյուս հետույքալեզներին:
Այդ ինչպե՞ս է, որ Ադրբեջանի կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների, իլհամիկի ու մյուսների նկատմամբ, որոնք աջ ու ձախ ոտնահարում են մարդու իրավունքներն ու թքած ունեն ժողովրդավարական արժեքների և նման «թիթիզությունների» վրա, դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում ներգրավումները դիտարկելիս սույն համաշխարհային «մտածողները» հաշվի չեն առնում, պատժամիջոցներ չեն կիրառում:
Եթե այդպես եք, ազնիվ չեք, երկերեսանի եք, հաշվենկատ ու ընտրովի եք գնահատում իրավիճակները, ապա թքած ձեր պրոպագանդած «բարձր արժեքների» վրա: Իսկ ձեր դաստիարակած հորթերին էլ տարեք էլի վերադաստիարակեք, որովհետև լրիվ յոնջա են կամ լաչառ ու շիզոֆրեննիկ:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ