Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ե՞ՐԲ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ «ԿԱՄՈՒՖԼՅԱԺԸ»

Ե՞ՐԲ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ «ԿԱՄՈՒՖԼՅԱԺԸ»
19.02.2010 | 00:00

ԵԿՄ նախորդ համագումարին (2006 թ. դեկտեմբեր) Սերժ Սարգսյանի ուղերձը կարդաց ոչ անհայտ Միքայել Հարությունյանը: Կարդաց առոգանությամբ, խրոխտ: Այս անգամ ուղերձը պետք է կարդար Սեյրան Օհանյանը: Համենայն դեպս, համագումարում այդպես հայտարարվեց: Լարվեցինք, ուշի ուշով սպասեցինք: Օհանյանի ձայնն այդպես էլ չխրոխտացավ-չառոգանացավ` ուղերձ փոխանցելու չափ. մնաց ելույթի մակարդակում: Եվ այնուհանդերձ, պետք է իմանալ, որ ուղերձ եղել է: Այո՛, որն էլ պետք է կարդար Սեյրան Օհանյանը: Նախագահականից մեր հարցմանը` ո՞ւր էր ուղերձը, ասին` ուղերձ չի եղել: Եղե՛լ է: Իսկ ավելի ստույգ` տեքստը «մշակվել», բայց չի կարդացվել։
Ինչո՞ւ: Հաշվենք: Սերժ Սարգսյանը ցանկացել է ուղերձ հղել, սակայն «հարկավորներին» ինչ-որ բան հասկացնելու գերակայությունը հաղթել է, և «որոշվել» է դրանով արձանագրել` առանձնապես չի մոռացվել ընտրական փուլում տեղի ունեցածը:
Ճիշտ է, համագումարը միանշանակ ապացուցեց` ԵԿՄ կառույցն արդեն Սերժ Սարգսյանի «տակ» է, և խաղեր տալու հնարավորությունն արդեն հավասարվել է զրոյի, ինչն էլ ակնհայտ էր Մանվել Գրիգորյանի հետասուլիսյան պահվածքից. մասամբ` նյարդային, մասամբ` «չոտկի», մասամբ` միքսային. նյարդայինը լրագրողների դեմ դրսևորած ագրեսիան էր, «չոտկին», երբ ասաց` Քոչարյանի հրամանին չի ենթարկվել. ուրեմն` Քոչարյանի «մարդ համարվող» գեներալը (որը, ըստ մամուլի, մեկ դյուժին կոմպրոմատ ունի նրա «նկատմամբ» ոչ միայն 27-ին, այլև ղարաբաղյան շրջանին առնչվող) արդեն այդ դաշտից դուրս է և իր հետ «դուրս» է բերում նաև ԵԿՄ համապատասխան թևը: Այո, գեներալն ապացուցեց, որ հեռացել է թե՛ Քոչարյանից (՞), թե՛ ընդդիմությունից:
Նա միևնույն ժամանակ ցուցանեց մյուս գեներալ-գնդապետներին հետևյալը. երբ մարդ չի ենթարկվում հրամաններին, կորցնում է «կամուֆլյաժն» անգամ, ինչպես ինքը կորցրեց իր պաշտոնը, և ըստ չար լեզուների` չի բացառվում նաև «կամուֆլյաժը». «խելոք չմնալու» դեպքում «հերթի մեջ» են այլընտրանքային կազմակերպությունները` «Ազատամարտիկների միությունը», «Հայաստանյայց արծիվները». նրանք կվերցնեն ու «կտանեն» բոլոր երկրապահներին ԵԿՄ-ից: Եվ վերջապես. գեներալ Մանվելը շատ հստակ ցուցանեց օրինակը (Սասունով), որ խաղեր տալու «վախտն» արդեն պրծել է, և ով ինչ «զասլուգա» ունի, ոչ մի կապ չունի, պիտի իրենց «ճշտով» պահեն:
Իսկ «միքս» էր գեներալի ելույթը, որովհետև ողջ համագումարի ընթացքում իրեն կարճ-կոնկրետ պահած, որևէ ռեպլիկ չարձակած (մնացած համագումարներին գեներալն այնքա՜ն ռեպլիկ էր «բրախում» տեղից), վերցրեց ու ասաց` «ուզենք-չուզենք» երկրի նախագահը, գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է. երկու մեխի խփելու այս «մոմենտով» էլ ամբողջը խառնվեց իրար (ասում են` նախագահականում սա հատկապես չեն ներել նրան):
Այս և այլ (համագումարում Սեյրան Օհանյանին զուգահեռ կուրացիա էր անում նաև ԲՀԿ առաջնորդը) կարգի «սպասումներն» են եղել պատճառը, որ, ի վերջո, որոշվել է` ուղերձ չհղել և չկարդալ և տեղ թողնել` «փիքըրի»:
Ըստ ամենայնի` այս նույն պատճառով է, որ բաց է մնացել նաև քաղբանտարկյալների (քաղբանտարկյալ տերմինն էլ գեներալը չընդունեց) ազատ արձակման հարցը: Մանվել Գրիգորյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակներ առաջ ԿԳԲ-ում հանդիպել, լուրջ զրույց են ունեցել տղաներին բաց թողնելու առնչությամբ, սակայն վերջնական եզրակացության, պայմանավորվածության չեն հանգել:
Որոշ «դիտարկումներով»` Սասունին շուտով կազատեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ