Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան
08.05.2009 | 00:00

(Ներսես Ներսիսյանի «Մեր հիմնական թշնամին եղել է գաղափարական» (Իրավունքը de facto», թիվ 25, 2009) հրապարակման արձագանքը)
ԱՆԴՐԱԴԱՐՁ
(սկիզբը` թիվ 32-ում)
Եվ եթե հայի խաչելության այս ճանաչումը դեռ չունեք և կամ պատկառանք Հիսուս Քրիստոսի խաչելության հանդեպ և դեռ ավելին, ամեն կերպ ջանում եք նսեմացնել, չի՞ նշանակում, թե մեր ժողովրդի մեջ վնաս եք սերմանում, որպես թե ուզում եք «ժողովրդին աչքաբաց դարձնել»` կուռքերին համեմատելով Կյանքի Վարդապետի հետ: Այդպես իսկ նսեմացնելով կամ ձգտելով ստվերել հայ ժողովրդի հավաքական խաչելությունը: Իսկ ստեղծվածները և կուռքերը, որ սուտ աստվածներ են, երբևէ հավասար կամ ավելին չեն կարող լինել բոլոր կենդանի արարածների և Տիեզերքն Արարողից, որ հարգելի Ներսեսն է իզուր և վնասելով ձգտում համոզել:
Եվ մանավանդ այսօր, երբ գլոբալացվող աշխարհը վերածվում է Քրիստոս և Հակաքրիստոս պատերազմի, պարոն Ներսեսի կամ նրա աշխարհայացքն ունեցողների նման հոդվածները արջի ծառայություն մատուցել է Գազանի համակարգին: Գիտեմ հայ արիներին, նրանք էլ են Գազանի համակարգին դեմ, և ժամանակ կար, որ սոցքարտերի դեմ պայքարի գծով համագործակցում էինք, սակայն Հիսուս Քրիստոսին որպես Աստված և հոգիների Թագավոր նրանց չընդունելը նմանվել ու նմանվելու է բզի սուր ծայրին բռունցքով հարվածելուն: Իսկ հայրենասիրության տեսակետից` հակահայրենասիրական դրսևորման, որի մեջ թերևս միակ մխիթարականն այն է, որ կարծես թե անգիտակից է արվում, նաև` ասես դիտմամբ է արվում, եթե ոչ, ապա Նժդեհի մյուս խոսքը պիտի կրկին մեջբերենք.
«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց՝ ազգ, հայրենիք, պետություն։ ՈՒզո՞ւմ եք խորապես ճանաչել մեկին, խոսեք և խոսակցեք նրան Աստծո մասին, և նա իր պաշտանքի կամ անհավատության միջոցով պիտի մատնե իր հոգևոր հասակը։ Անաստվա՞ծ ես, ասել է՝ զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է՝ վաղ թե ուշ դու պիտի դավաճանես նմաններիդ»։
(«Խօսակցութիւն մը զօրավար Գ. Նժդեհի հետ»,
«Ռազմիկ», 1943թ., Գարեգին Նժդեհ. հ. 1): (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002)։ )։
Ավետարանում Հիսուս ասում է. «Առանց պատճառի ինձ ատեցին...»: Քրիստոսին ատած, թե քրիստոնեությունը ատած` նույնն է:
Արդ տեսնենք, թե ինչն եք ատում և Ձեր ատածը հայրենասիրություն համարում.
-Ոսկեդա՞րն եք ատում և արհամարհում` իր աննախադեպ մեծերով:
-Մեսրոպ Մաշտոցի՞ն եք ատում, երբ Քրիստոսի ձեռքով Մաշտոցին տրված տառերով եք գրում: Է, եթե ատում եք քրիստոնյա Մաշտոցին և իր գործը, նրա մատուցած տառերով էլ մի գրեք:
-Վարդանա՞նց եք ատում, որ եկեղեցապահ էին, և Հայաստանն առանց Վարդանանց ինչ-որ բանով խամրած կլիներ: Տարօրինակ չե՞ք կարծում կամ անտրամաբանական-անհեթեթ, երբ Վարդանանց ընդունում եք, բայց չեք ընդունում նրա Վարդապետին` Քրիստոսին, ում համար Վարդանն ու Վարդանանք նահատակվեցին:
-Գրիգոր Նարեկացո՞ւն եք ատում, որ մեր ազգի գիտակից մասի բանական դաշտը առավելացրեց իր բանավոր մեծահաղթ խաչելությամբ:
Հարյուրներով կարելի է օրինակներ բերել, որ առանց պատճառի եք Քրիստոսին ատում, երբ գրված է` Քրիստոսին ու քրիստոնյաներին ատելը նույնն է: Եվ երբ Քրիստոս, ինչպես գրվածքն է ասում` Վրիժառու Աստված է, երբեմն, երբ հարկ է, շուռ է գալիս պատժելու, ավելի լավ չէ՞ Դուք դարձի գաք, ինչպես ժամանակին Ձեզ նման շատ և շատ հակառակորդներ։ Պողոս առաքյալն էր նախապես հակառակորդ Քրիստոսին: Ապա երկնքից կենդանի Քրիստոսը նրան երևաց և ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Եվ հակառակողը պատժվելով, որովհետև կուրացավ, ապա դարձի եկավ ողջ աշխարհի համար իմաստության ընտիր պտուղներ տալով, և հանուն Քրիստոսի նահատակվեց։
Ձեզ և ինձ սիրելի հոգևոր Նժդեհի՞ն եք ատում, որ «ականջ ունեցողներին» խրատեց. «Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, դուք էլ բռնեք ինձանից»։
Սա իրենից տկարներին էր ասում, իսկ իր նման առաջնորդներին, կարող ուժերին այլ բան չէր ասում, եթե ոչ. «Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, դուք էլ ինձ նման Աստծո փեշից բռնեք»։
Իսկ Դուք ասես Աստծո փեշը թողել եք և քարոզում եք Ձեր կուսակցական նեղ խնդիրների տանիքի տակ մտած: Սխալներից հետ դառնալն է քաջություն: Իսկ հին իմաստուններն ասում էին` հանուն Քրիստոսի ճշմարտության ինքդ քեզ հաղթելն է քաջություն: Այդ մաղթենք Ձեզ և Ձեր կողմնակիցներին: Խոսքս ավարտեմ աղոթքով. Տե՛ր Աստված, համազգային դարձ տաս մեր ժողովրդին` նրա գլուխ մտավորականներից սկսած, որ ոչ թե հայոց բանականության դաշտի մեջ մոլախոտ ցանեն, այլ բարի մշակություն անեն։ Ամե՛ն:
Ամենաբարի մաղթանքով`
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ