Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ <<«»Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են, և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին>>։
Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։ Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց, իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ։
Ոսկան Սարգսյան
Բաժնի բոլոր նորությունները »19.07.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |