Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալու հեռանկարը դեռևս կթողնեմ առանց քաղաքական մեկնաբանության: Պարզապես նշեմ, որ բացարձակ թյուր ու անհիմն է տարածված այն կարծիքը, որ հոգևորականը չի կարող երկիր ղեկավարել...
Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց՝ նաև քաղաքական։
Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ...
Վերջին 6 տարում մեր ունեցած պարտությունների սկիզբը դրվեց 2018-ի մայիսի 9-ին, երբ Ստեփանակերտում պաշտոնապես հայտարարվեց Արցախի հարցով բանակցությունների տապալման մեկնարկի մասին: Հետո եղան պատերազմը, պարտությունը, զոհերը, կորուստները...
Մայիսի 9-ի Եռատոնից նիկոլը մեզ թողեց մենակ մեկը։ Եթե ձեռը ճար լիներ՝ Հայրենական պատերազմի արդյունքներն էլ կխմբագրեր։ Ոչ Շուշի կա այսօր, ոչ էլ Պաշտպանության բանակ։ Ավերեց ամենը...
Անկեղծանամ. ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվել իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը՝ դիմադրել թշնամիներին։
Այսօր ես չունեմ նման հնարավորություն...
Ես 100 պատճառ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունից հեռանա, սակայն ոչ մի պատճառ չգիտեմ, թե ինչու նա պետք է մնա, շարունակի խաղաղության սին հույսով, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնել Ադրբեջանին...
Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները...
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։