-
02.07.2019|
01:09
2019-ի ողջ հունիսին Հայաստանում զգում էինք, որ մեր գլխավերևում ինչ-որ սպառնալի բան է կախված։ Ամեն կողմից սպառնալիքներ են, ամեն կողմից սպառնալիքի ինչ-որ ակնարկներ են, իսկ Հայաստանի ներսում շարունակվում է «փողոցի» և «փողոցային հեղափոխականների» խրախճանությունը։
-
02.07.2019|
00:35
Թռավ, հունիսը թռավ: Նրանց համար, որ դեռ չեն սովորել ո՞նց է ճիշտ գրվում՝ հուՆի՞ս, թե՞ հուԼիս, ասեմ՝ կարևորը օգոստոսն է: Իսկ ընդհանրապես յոթերորդ ամիսը տարբեր է լինում՝ ժամանակը գիտի:
-
01.07.2019|
10:34
...Ասեմ ի սկզբանե՝ Վազգեն Սարգսյանի մասին գրում եմ դժվար: Ավելի շատ չեմ գրում, քան գրում եմ ու միշտ մտածում եմ՝ իսկ եթե ինքը կարդա՞ր: Բայց ժամանակ առ ժամանակ լինում են իրավիճակներ, որ Վազգեն Սարգսյանի մասին գրել պարտավոր ես, եթե նրան ճանաչել ես ու հարգում ես ինքդ քեզ:
-
30.06.2019|
10:24
Հունիսի 27-ին Անգելա Մերկելը ներկա էր արդարադատության նոր նախարար Քրիստին Լամբրեխտի նշանակման արարողությանը: Նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ելույթի ժամանակ լրագրողները նկատեցին, որ Անգելա Մերկելը դողում է:
-
29.06.2019|
11:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեցին G20-ի սամիթում, Օսակայում: Վերջին անգամ նրանք հանդիպել էին 2018-ի հուլիսին Հելսինկիիում: Հետո Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վատացել էին: Բանակցությունները Օսկայանում ժամուկես տևեցին:
-
28.06.2019|
11:42
Պարսից ծոցում Իրանի ենթադրյալ ագրեսիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ հրապարակեց նոր ծրագիր, որ ստացավ «Սենտինել» անունը և ենթադրում է ԱՄՆ գործընկերների ներգրավում Օրմուզի նեղուցով անցնող նավերի անվտանգության ապահովման համար՝ գրում է Լառա Սելիգմանը The Foreign Policy-ում:
-
28.06.2019|
11:39
Հին, մեծ կուսակցության փոխնախագահի թեկնածու Սառա Պեյլինը մեծ աղմուկ հարուցեց, երբ վստահ հայտարարեց, որ Վրաստանի տեղը ՆԱՏՕ-ն է, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է պատերազմի Ռուսաստանի հետ:
-
28.06.2019|
01:42
Հունիսի 20-ին Թբիլիսիում ծայրահեղական անձանց և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից շատ արագ կազմակերպված (կարծես նախապես գիտեին ինչ է լինելու և նախապատրաստվել էին) հակառուսական և հակակառավարական ուղղվածության բողոքի զանգվածային միջոցառումները, ինչպես արդեն հայտնի է, արագորեն վերածվել են զանգվածային անկարգությունների։
-
28.06.2019|
01:37
Անցյալ տարի ես ուշադրություն դարձրի այն բանին, որ բարոյազրկությունը չի վերացել Հայաստանում, չնայած իշխանությունը փոխվել է։ Ցավոք, մի տարի հետո էլ ստիպված եմ նշելու, որ մեր առօրյա կյանքի բարոյազրկությունն ավելի քիչ չէ «հեղափոխականների» օրոք, քան եղել է բոլոր նախկին իշխանությունների ժամանակ։
-
28.06.2019|
01:22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում, բազմաթիվ հիթային թեմաներից բացի, անընդհատ շեշտադրում էր այն գաղափարը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նոր իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդներն են։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում դժվար էր չնկատել այն առանցքը, որի շուրջ պտտվում էր Քոչարյանը՝ այսօրվա իշխանության թիկունքում իրականում կանգնած է ՀՀ առաջին նախագահն իր հին թիմով։