Այսօր Հալեպում մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Այսօր առավոտյան քաղաքի կենտրոնական մասում պայթեցվել է երեք ականապատ ավտոմեքենա։
Սիրիական բանակը Դամասկոսի մատույցներում ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունները։ Երեքշաբթի Դամասկոսից 45 կմ արևմուտք՝ Զաբադանի լեռնաառողջարանի մոտակայքում, և Յաբրուդ քաղաքում կառավարական ուժերը հարված են հասցրել ապստամբների բազաներին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վրաչապետի թեկնածու առաջադրել այն գործչին, ում կսատարի վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։