01.11.2020|
22:34
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, որ իսպանացի խորհրդարանականների և լրագրողների պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Ինյառիտուն Թվիթերի իր էջում գրել է, որ ԵՄ անդամ տարբեր երկրների պատգամավորներ ու լրագրողներ ժամանել են Հայաստան ու Արցախ: