-
07.11.2020|
20:48
Deutsche Welle կայքի թուրքական բաժինը հաղորդում է, որ միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտը զեկույցում նշել է, որ Թուրքիան գնալով «մեկուսանում է Արևմուտքից» և արդեն Եվրոպայում ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր»։
-
07.11.2020|
20:43
«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:
-
07.11.2020|
20:36
2020-ի նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
-
07.11.2020|
20:31
Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավոր Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Էմանուել Մակրոնին: Արցախի ճանաչման օրինագիծ արդեն ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային ժողով:
-
07.11.2020|
20:31
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
07.11.2020|
20:29
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, որ, ինչպես Հարությունյանն է նշել, Արցախում են հայրենի հողի կանչով:
-
07.11.2020|
15:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
-
07.11.2020|
15:38
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
-
07.11.2020|
15:36
Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի:
-
07.11.2020|
15:35
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը վստահ է, որ կստանա ընտրիչների 300 ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն, հայտնում է Independent-ը: