Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։
Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝Բրյուսելում ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:
Իրանը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար:՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ-ում ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ, Twitter-ի էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ֆրանսիայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շրջանում զինադադարի ռեժիմի պարամետրերն ու նշել է, որ ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը՝ գրում է Reuters գործակալությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։