-
19.11.2020|
22:30
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:
-
19.11.2020|
22:29
Այսօր ղարաբաղյան խնդրին հերթական անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նախ հայտնել է, որ շուրջ 3000 փախստական Հայաստանից վերադարձել է Արցախ, իսկ նոյեմբերի 13-ից ղարաբաղյան հակամարտության կողմերը 385 զոհի մարմին են փոխանակել։
-
19.11.2020|
22:27
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
-
19.11.2020|
22:26
Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։
-
19.11.2020|
22:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԳՆ աշխատակազմին նորանշանակ նախարար Արա Այվազյանին ներկայացնելիս ընդգծել է, որ պատերազմից հետո էլ ավելի է ծանրաբեռնվելու դիվանագետների աշխատանքը։
-
19.11.2020|
15:07
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սենատորներ Քրիս Մերֆիի և Ռենդ Փոլի հետ միասին չորս նախաձեռնություն են ներկայացրել, որոնք արգելում են F-35 կործանիչների, 18 MQ-9B հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը ԱՄԷ-ին՝ հայտնում է Մենենդեսի մամուլի ծառայությունը:
-
19.11.2020|
15:02
ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հավանականությունը՝ հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:
-
19.11.2020|
15:01
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ՝ հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
-
19.11.2020|
14:57
Ուկրաինայի Զինված ուժերը Դոնբասում «Միացյալ ուժերի» գործողության անցկացման գոտի են տեղափոխել թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքեր, հայտնում է Военное Обозрение թելեգրամյան ալիքը:
-
19.11.2020|
14:51
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
րինում են մուրճն ու գանձանակը" />