-
06.12.2020|
14:12
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: «Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա», հայտնում են ԱԳՆ-ից։
-
06.12.2020|
14:09
The National Interest-ը գրում է՝ ադրբեջանցիները նոյեմբերի 10-ը նշում են որպես ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր: Բայց երբ հաղթանակի արբեցուցիչ զգացումը մնա անցյալում, նրանք կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության ավարտի սկիզբն է:
-
06.12.2020|
13:46
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ:
-
06.12.2020|
11:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է ՀՀ նոր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Սմոլենսկի հրապարակը հաղորդում է, որ «կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը և ՀՀ ԱԳ նախարարի դեկտեմբերի 7-ին Մոսկվա աշխատանքային այցը» Նոյեմբերի 21-ին Լավրովն արդեն եղել է Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում:
-
05.12.2020|
20:44
Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում՝ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
-
05.12.2020|
20:24
Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիների դեմ խոշտանգումները դադարեցնելու և նրանց ազատ արձակելու պահանջով արշավին: Աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի դեմ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին, հորդորում աշխարհի առաջնորդներին պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ քայլերին:
-
05.12.2020|
15:24
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել:
-
05.12.2020|
15:00
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
-
05.12.2020|
14:58
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է նրա խոսնակ Ստեփան Դյուժարիկը:
-
05.12.2020|
10:49
Հրանոթները լռեցին, ռուս խաղաղապահները բաժանեցին հայերին ու ադրբեջանցիներին և պահպանոմ են հայկական հնադարյան վանքերը, որ ադրբեջանցի զինվորներն ու սիրիացի վարձկանները չքանդեն: