ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` «ՊԱՊԱՅԱՆՈՑՈՒՄ»

ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` «ՊԱՊԱՅԱՆՈՑՈՒՄ»
03.11.2009 | 00:00

Ոնց երևում է` իշխանությունները փորձում են օգտվել հայ-թուրքական արձանագրությունների «թայմ-աուտից» և որոշակի խնդիրներ լուծել ներհայաստանյան կյանքում: Լավ կանեին սկսեին սպասվածից` կադրային բարեփոխումներից, քաղաքական առողջ երկխոսությունից, սակայն գնացել են «ավանդական» ճանապարհով. կարծես թե սկսել են տնտեսական դաշտից, համաշխարհաբանկային լեքսիկոնով բնորոշած` «օլիգոպոլիկ» ոլորտներից:
Չէ, չեմ ասում, «բաժանիր-տիրիր» սկզբունքն են համատարած կիրառում, սակայն սկսված քարոզչական պատերազմները, առյուծիկային պատկերագրումները, օրենքի նպատակային նախագծերն ու որոշ-որոշ բարձրաձայնումները գալիս են ասելու, որ ինչ-ինչ գործընթացներ բոլոր դեպքերում ընթանում են:
Վերջին բարձրաձայնումը վերաբերում էր «լվացքատանը»: Սպիտակեղեն ունեցող լվացքատերերի մասին խոսել էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նրան արձագանքել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ամբոխին» թվացել էր` կռվո՜ւմ են «տղայքը»:
Ո՛չ: Պարզից էլ պարզ է, իրականում ներիշխանական «ռազբորկա» է ընթանում: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, այո՛, հեղինակել է հանրային և բնակարանային շինարարության, կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծը։ Բայց քանի որ բնակարանաշինության ոլորտը պատկանում է իշխանական բոլորովին այլ թևի (էլիտար շենքերի «պապաները» բոլորին են հայտնի), ոնց երևում է` կառավարությունը դեմ չէ, փողերի լվացման, կոռուպցիոն ռիսկերի «կոնծեքստով», հետ կանչել «ձինամիկա» չապահովող այդ օրենքը և չընդունել այն. հիշենք` այդ նախագծով նախատեսվում է մեկ մլրդ դրամ ներդրում կատարող «շինարար-պապայի» համար ստեղծել բարենպաստ պայմաններ` համաֆինանսավորման տեսքով, ինչն ուղղակի և իսկապես աբսուրդ է:
Դե, հասկանալի է, քանի տարվա համատեղ կյանք է, և իշխանության հայտնի թևը մյուս թևին չի կարող ուղղակի ասել` բայց ես քո ի՞նչը պիտի համաֆինանսավորեմ: ՈՒ ինչո՞ւ պիտի ֆինանսավորեմ, նրբագույն և դիվանագիտական մեսիջ է հղում` Վիկտոր Դալլաքյանի, ապա և` վարչապետի ձեռամբ:
Ձեռնամարտի շարունակությանն սպասենք «պապայանոցում»` օրենքի բուն քննարկմանը. ինչ կորոշի խորհրդարանը, պարզ կդառնա առաջիկա քառօրյա նիստում: Որ թևը կհաղթի... նրան էլ կուղարկենք լվացքատուն:
Համ էլ` կլողանան-կմաքրվեն:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ