Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սա խաղաղության գործընթաց չէ, այլ երեքուկես տարի շարունակվող սողացող կապիտուլյացիա

Սա խաղաղության գործընթաց չէ, այլ երեքուկես տարի շարունակվող սողացող կապիտուլյացիա
21.03.2024 | 12:00

Այն, ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը` տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման, խաղաղության օրակարգի հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, սահմանագծում և սահմանազատում չէ, այլ՝ գրեթե երեքուկես տարի շարունակվող սողացող կապիտուլյացիա։ Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակը, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, չգիտես, թե ինչի դիմաց, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, առանց սահմանազատման ու սահմանագծման Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք , Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը հանձնեց Ադրբեջանին, հրաժարվեց կռվել Սև լճի 30 տոկոսի, սարերում գտնվող ձյունապատ դիրքերի համար, հիմա էլ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանական 4 գյուղերի տարածքներն է մտադիր հանձնել ու Ադրբեջանի կողմից պատերազմով է վախեցնում ոսկեպարցիներին։ Եթե Ադրբեջանը Հայաստանում դեսպան ունենար, նա այդքան եռանդով, որքան Նիկոլ Փաշինյանը, չէր կարողանա առաջ մղել Ադրբեջանի շահերը։ Արարատ լեռից հրաժարվելը, սահմանադրություն փոխելու մտադրությունը, կամավոր ատեստացիայի խրթին հարցերով հանրակրթական դպրոցների ուսուցիչներին նսեմացնելը, բուհերն ավերելը, ակադեմիական քաղաքի «նյուվասյուկիական» ծրագիրը, հանուն հայրենիքի զոհվածների փոխարեն հարկատուներին հերոս հռչակելը, Հայ առաքելական եկեղեցու վրա պարբերաբար հարձակումները նույն՝ հակահայ «օպերայից» են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ