ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին վիզա տալ

Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին վիզա տալ
21.11.2020 | 15:07

«Փաստը» գրում է.

«Վերջին 2-3 շաբաթը տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրենց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար շենգենյան վիզա տրամադրել: Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենևին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաև այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի և իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ: Միևնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ