Այսօր ղարաբաղյան խնդրին հերթական անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նախ հայտնել է, որ շուրջ 3000 փախստական Հայաստանից վերադարձել է Արցախ, իսկ նոյեմբերի 13-ից ղարաբաղյան հակամարտության կողմերը 385 զոհի մարմին են փոխանակել։
Նա հայտնել է, որ Մոսկվայում են ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայցուցիչը, որ բանակցությունները շարունակվում և ընդհանրապես Մոսկվան քսանչորսժամյա ռեժիմով զբաղվում են ղարաբաղյան խնդրով․ «Մեր երկրի ղեկավարությունը մշտական շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Կարևոր է պայմանավորվածությունների կատարման ապահովումը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը թույլ տվեցին հասնել կրակի կայուն դադարեցմանը, որը հաստատվեց նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությանը համապատասխան: Այդ ջանքերը թույլ տվեցին նաև կարևոր քայլեր կատարել խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ»։
Մոսկվան գրեթե ամեն օր տարբեր հարթակներից հայտնում է, որ ստորագրված հրադադարի հայտարարությունն արդար էր, և այդ փաստաթղթում հաշվի են առնված ինչպես Արդբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերը։
Նոյեմբերի 23-ին Մոսկվա է այցելելու Իրանի ԱԳ նախարարը, և բանակցությունների օրակարգի առաջին հարցը, Զախարովայի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղն է։
Ռուսաստանի արտգործնախարը այսօր հերթական անգամ ասել է, որ չի հասկանում, թե ինչու են նեղանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան։ Նրա խոսքով, ամեն դեպքում հրադադարին հասնելուն իրենց մասնակցությունն են ունեցել և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզը։ Լարվորվը ես մեկ անգամ անդրադարձել է ՀԱՊԿ ին՝ Russia Today-ին հարցարզույցում ասելով, թե տեղին չի համարում ռուսաստանցի որոշ փորձագետների մեղադրանքը․ «Նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության` արտաքին ագրեսիայից համատեղ պաշտպանության վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի դեպքում»։