Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Նիկոլ Փաշինյան. Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը

Նիկոլ Փաշինյան. Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը
16.11.2020 | 13:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա օնլայն ասուլիսում անդրադարձավ իր ֆեյսբուքյան գրառմանը, որը քաղաքացիներից շատերը քաղաքացիական պատերազմի կոչ են ընկալել։ Ըստ նրա՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տարբեր ձևերով։ Ըստ Փաշինյանի՝ այս գրառման հետ կապված շահարկումներն անտեղի են։

«Նախ, իհարկե հասկանալի է, որ հիմա մենք բոլորս և մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավական լարված է։ Եվ երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Եվ դա հասկանալու համար ես առաջարկում եմ մենք ընթերցենք, թե ես ինչ եմ գրել և տեսնենք ինչի մասին է այդ գրառումը»,- ասաց նա։


Նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո առաջնագծից զինվորներ, կամավորներ տեսանյութեր են ձայնագրում և հրապարակում համացացնում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ և վերլուծություններ։ «Ես ասում եմ, որ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, որոնց համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ տղաների, զինվորների աչքի առաջ։ Հաջորդը դրում եմ՝ տղերք, դուք ճիշտ եք։ Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայն եմ։ Ասում եմ՝ սպասում եմ ձեզ Երևանում։ Ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցները ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը՝ խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ։ Եվ ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և իրենց հետ կքննարկենք հարցերը։ Հաջորդ նախադասությունը՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, ես ձևակերպումն օգտագործել եմ։ Եվ սա ի՞նչ է նշանակում ընդհանրապես։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել»,- ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ ով, եթե ոչ առաջնագծում կանգնած զինվորը գիտի այդ հարցերի պատասխանները։ Նրա խոսքով՝ առաջնագծից ոչ ոք ՀՀ ու Երևան չի վերադառնում զինված։ «Իհարկե, այստեղ մի խնդիր կա, որ այդ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում, և դա մտահոգիչ է։ Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, թե նաև ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել։ Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ինչ տեղի ունեցավ Երևանում՝ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքի և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Նույնիսկ Հայաստանի ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարեց։ Սա շատ կարևոր հանգամանք է, և դատապարտման խոսքեր հչեցին առաջնագծում կանգնած զինվորների կողմից»,- ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ Հայաստանոմ պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները։ «Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Եվ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն, ունեն բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար։ Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում, որտե՞ղ է դա գրված, չի կարելի այդպես մանիպուլյատիվ կարծիք ձևավորել»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 2839

Մեկնաբանություններ