Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերը շարունակում են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտում՝ մտել են Ստեփանակերտ, իսկ առաջատար ստորաբաժանումները, հասնելով Շուշի, սկսել են դիտակետեր տեղակայել՝ երեկ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա փոխանցմամբ՝ խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում` ստեղծելով վեց ժամանակավոր դիտակետ: Կոնաշենկովը հավելել է, որ Հայաստանից ռուս խաղաղապահները շարժվում են դեպի Գորիս:
Ռուսական պատվիրակությունն այսօր կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար: