Իրանը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար:՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Նա նշել է, որ լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանն ու հաշվի առնելով բազմաթիվ պատմական ընդհանուր բնագծերը տարածաշրջանի ժողովուրդների հետ՝ Իրանը գոհունակություն է հայտնում ՌԴ միջնորդությամբ ռազմական հակամարտությանը վերջ դնելու եւ դիվանագիտական կարգավորման գործընթաց սկսելու երկու երկրների առաջնորդների որոշմամբ: Ռոհանին հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան կարգավորել բոլոր տարաձայնությունները խաղաղ մթնոլորտում եւ միջազգային իրավունքի շրջանակներում: «Այդ նպատակով Իրանը հրադադարի հաստատման եւ խաղաղության հարցով ծրագիր էր ներկայացրել, ինչպես նաեւ ինտենսիվ բանակցություններ վարել հակամարտող կողմերի եւ այլ երկրերի հետ: Մենք որեւէ ջանք չենք խնայի՝ այդ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի եւ կայուն անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար»,-նշել է նա: