Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ-ում ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ, Twitter-ի էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում։ Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում բոլոր միջնորդներին: Իմ ցավակցությունները զոհվածների ընտանիքներին։ Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն։ Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր ժամանակաշրջան»,- գրել է Զուրաբիշվիլին։