Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում պատմական ընտրության առթիվ: Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նաև ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին. - «Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլև բոլորին ողջ աշխարհում»: Նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: