Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների՝ ԼՂ հակամարտությունում առավել ակտիվ ներգրավման մասին

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների՝ ԼՂ հակամարտությունում առավել ակտիվ ներգրավման մասին
08.11.2020 | 18:06

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների, Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների առավել ակտիվ ներգրավման առնչությամբ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին՝ կրակի դադարեցման և քաղաքական և դիվանագիտական լուծում ապահովելու ուղղությամբ: Նրանք վերահաստատեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի համաձայնեցված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ