ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ալի Բաբաջան. Էրդողանը չի կարող փախչել պատասխանատվությունից

Ալի Բաբաջան. Էրդողանը չի կարող փախչել պատասխանատվությունից
07.11.2020 | 20:43

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:

«Կեսգիշերվա գործողության արդյունքում Կենտրոնական բանկի ղեկավարը հեռացվեց պաշտոնից: Եկեք չմոռանանք, որ տնտեսության մեջ տեղի ունեցածի հիմնական պատճառը նախագահական կառավարման համակարգն է և կուսակցության վարչակազմը, որոնք բացառում են ինստիտուցիոնալ միտքն ու ընդհանուր մտածողությունը: Այս երկրի խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ չի փոխվել ներկայիս վարչական համակարգը և մեզ ղեկավարող այս մտածելակերպը»՝ փոխանցմամբ՝ ասել է նա:

Բաբաջանը նշել է, որ իր իշխանության տարիների 24 միլիարդի պակասուրդն այժմ դարձել է 29 միլիարդ: Նախկին փոխվարչապետը տնտեսության փլուզման և Թուրքիայի քաղաքացիների աղքատացման պատասխանատվությունը դրել է կառավարության վրա և հավաստիացրել, որ ոչ Էրդողանը, ոչ էլ մեղավոր որևէ անձ չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Դիտվել է՝ 2493

Մեկնաբանություններ