ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մորս Թան. Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն

Մորս Թան. Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն
03.11.2020 | 13:58

Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին՝ հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:

«Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն», - շեշտեց Թանը: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել կայուն հրադադար հաստատելու համար. «ԱՄՆ-ը կոչ է անում լուծել հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում»։


Մորս Թանի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թվերով, օբյեկտների թիրախավորմամբ: Դեսպանն ընդգծեց, որ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները պատասխանատու են քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորման համար։

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ