Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Թրամփը սատարել է Մակրոնին

Թրամփը սատարել է Մակրոնին
31.10.2020 | 15:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է իր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ամբողջ աշխարհում իսլամի ճգնաժամի մասին բարձրաձայնելուց և Charlie Hebdo երգիծական ամսագրում ծաղրանկարների հրապարակումը պաշտպանելուց հետո՝ Twitter- ում հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

Նրա խոսքով՝ նախօրեին Թրամփը զրուցել է Մակրոնի հետ և իր խորին ցավակցությունն է հայտնել նրան՝ ֆրանսիացիների վրա «սարսափելի և անիմաստ հարձակումների» կապակցությամբ: Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը համերաշխ է Ֆրանսիայի հետ՝ արմատական իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Նախագահները համաձայնել են, որ աշխարհում նման բռնությունը տեղ չպետք է ունենա, և հույս են հայտնել, որ ժողովրդավարական արժեքները միշտ հաղթելու են:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ